Իրանի հետ առևտրի Եվրամիության մեխանիզմը կարող է արդյունավետ լինել նաև Հայաստանի համար

Եվրամիությունը կշարունակի աշխատել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շրջանակներում, որպեսզի Իրանը վերադառնա գործարքի պայմանների լիարժեք իրականացման: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդից հետո:
Մասնավորապես, ԵՄ անդամ երկրները համաձայնության են եկել Իրանի հետ առևտրի INSTEX մեխանիզմն ավելի արագ և արդյունավետ դարձնելու անհրաժեշտության շուրջ: Հիշեցնենք, որ այս մեխանիզմն ստեղծվել է 2019 թվականի հունվարին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի նախաձեռնությամբ և նախատեսում է, որ իրանական նավթ և այլ ապրանքներ Եվրոպա մատակարարելու համար գումարներն իրանական բանկերին ուղարկվելու փոխարեն կտրամադրվեն եվրոպական ընկերություններին, որոնք Իրանին արդյունաբերական ապրանքներ, դեղորայք և սնունդ են մատակարարում: Մեխանիզմից Իրանի դժգոհությունները պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ նավթի դիմաց Իրանին մատակարարվող այդ ապրանքները չեն գտնվում պատժամիջոցների տակ, և փաստացի այս մեխանիզմը շրջանցում է միայն բանկային SWIFT համակարգից Իրանին անջատելու դժվարությունները: Գործարքը պահպանելու համար Եվրոպան պետք է ունենա մեխանիզմ, որը շրջանցում է ոչ թե մեկ, այլ Իրանի տնտեսությանն էական վնաս հասցնող ամերիկյան բոլոր պատժամիջոցները: Եվ չնայած հայտարարված պատրաստակամությանը՝ Եվրամիությունը դժվար թե կարողանա համոզել եվրոպական ընկերություններին ամերիկյան շուկան փոխարինել իրանականով:
Սակայն պետք է նկատել, որ ԵՄ կողմից նման որոշման ընդունման փաստն արդեն կարող է դրական ազդեցություն ունենալ Իրան-ԱՄՆ հարաբերությունների վրա՝ առնվազը լարվածությունն էլ ավելի չսրելու տեսանկյունից: Այս որոշմամբ Եվրամիությունը վերահաստատեց, որ որևէ կերպ չի աջակցում Իրանի դեմ Թրամփի քաղաքականությանը և արդյունքում ոչ թե Իրանը կարող է հայտնվել մեկուսացման մեջ, այլ Միացյալ Նահանգները: Այս հանգամանքը Վաշինգտոնի համար կարող է զսպող լինել Իրանի դեմ ավելի կտրուկ գործողությունների դիմելու հարցում:
Նշենք, որ INSTEX-ի աշխատանքի տրամաբանությունը կարող է արդյունավետ գործել Իրանի հետ նաև Հաաստանի համագործակցության պարագայում: Հայաստանն ու Իրանն արդեն սկսել են քննարկել ապրանքների դիմաց իրանական գազի Հայաստան առաքման տարբերակը: Սակայն այս նախագիծն իրականություն դառնալու համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք իրականացնել: Ապրանքներ գազի դիմաց նախագծի իրականացումն իհարկե կարևոր է Թեհրանի համար, սակայն չպետք է մոռանալ, որ Հայաստանն Իրանի համար բավականին փոքր շուկա է, և մեծ հաշվով տնտեսական խնդիրների լուծման հարցում Իրանն այդ գործարքի հետ կապված մեծ հույսեր չունի: Նման տարբերակով համագործակցությունը Հայաստանին հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել էներգակիրների աղբյուրները: Սա շատ կարևոր է մեր էներգետիկ անվտանգության համար՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանի անկայունությունը: Ընդ որում, գործարքի կայացման ուղղությամբ պետք է հետևողական աշխատանք տանել ոչ միայն Թեհրանի, այլև բոլոր գործընկերների հետ՝ հիմնավորելով դրա անհրաժեշտությունը մեզ համար: Այս ուղղությամբ դիվանագիտական արդյունավետ աշխատանքի պարագայում կարող ենք խուսափել ինչպես ամերիկյան պատժամիջոցներից, այնպես էլ այդ կապակցությամբ Ռուսաստանի հետ հարաբերություններում բարդություններից՝ հատկապես, որ մենք դրա փորձն արդեն ունենք. Հայաստանն ու Իրանն իրականացնում են գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիր:
այլ նյութեր այս թեմայով
- Իրանը բողոք է ներկայացրել Միջազգային դատարան ընդդեմ ԱՄՆ-ի Պաշտոնական Թեհրանը Միացյալ Նահանգներին մեղադրել է տնտեսական ահաբեկչության , ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարի...
- Միջուկային գործարքը դեռ գործուն է. Ռոհանի Այդ մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է կառավարության փետրվարի 19-ի նիստում:
- Իրանը ներկայում ավելի մեծ ծավալով է ուրան հարստացնում, քան մինչև միջուկային գործարք կնքելը. Ռոուհանի Իրանը 2018 թվականին միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալուց հետո աստիճանաբար կրճատում է գործարքով իր պարտավորությունները:
- Զարիֆը քննադատել է միջուկային գործարքի վերաբերյալ եվրոպական երկրների դիրքորոշումը «Վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման եվրոպացիների գործողություններն իրավաբանորեն հիմնավորված չեն և քաղաքական...
- Միջուկային ծրագրի շուրջ վեճերի կարգավորման միջազգային մեխանիզմ է ստեղծվում Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան գործարկում են վեճերի կարգավորման մեխանիզմ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ...
-
22:49
Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել, որի հետևանքով արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայնքապետարան
-
22:42
Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
-
22:30
Գերմանիայում իշխող կուսակցության նոր ղեկավար է ընտրվել
-
22:27
ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ
-
22:19
Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ
-
20:24
Եդեսիայի հայկական եկեղեցում թուրք խոհարարը «քաբաբ ուտելու հավաքույթ» է կազմակերպել
-
20:10
Հայաստանում նվազել է հրուշակեղենի, պաղպաղակի արտադրությունը
-
18:44
Ռուսաստանը ավիահաղորդակցությունը վերականգնում է 4 նոր երկրների հետ
-
18:13
Հայկ Հաջինազարյանը կնշանակվի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար
-
17:39
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը
-
16:07
ՀՀ տարածքում հունվարի 19-21-ին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով․ սպասվում են տեղումներ
-
15:30
ԱԱՏՄ-ն նշել է օդային տարածքով ՀՀ մուտք գործողների պարտադիր մեկուսացման ենթարկվելու դեպքերը
-
15:00
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել զորավարժությունների շրջանակում
-
14:25
Ժապարովը 79,23% ձայն է ստացել Ղրղզստանի նախագահի ընտրություններում
-
14:03
Արցախի Հանրապետություն է վերադարձել 49 հազար 461 մարդ
-
13:05
Շուրջ 100 խաղաղապահ Լեռնային Ղարաբաղում պատվաստվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութով
-
12:37
Facebook-ն ու Instagram-ն ապաարգելափակել են Թրամփին
-
12:00
Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
-
11:54
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
11:31
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263 նոր դեպք
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:57
Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
-
10:26
Երկրագունդ․ ՌԴ դիրքորոշումն Արցախյան հարցում
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
-
18:10
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Խոնավություն՝ 73%
Քամի՝ 7 կմ/ժ