ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դինքի սպանության գործով 7 մեղադրյալի վերաբերյալ դատական որոշում է կայացվել

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նոր զարգացումներ են գրանցվել, հայտնում է Ermenihaber-ը:

Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը գործով 7 մեղադրյալների  առաջադրված որոշ առանձին մեղադրանքների մասով վճիռ է կայացրել։  Մասնավորապես մեղադրյալ Էրհան Թունջելին Դինքի սպանության գործում հանցագործներին օգնելու մեղադրանքով դատապարտվել է 18 տարի ազատազրկման, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով՝ 2 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Տրապիզոնում տեղի ունեցած պայթյունի կազմակերպմանը մասնակցության մեղադրանքով՝ 79 տարի ազատազրկման։ Այսպիսով, Թունջելին ընդհանուր առմամբ դատապարտվել է 9 տարի 6 ամսի ազատազրկման։ Դատարանը նաև վերջինիս կալանավորելու որոշում է կայացրել։

Հանցագործության անմիջական կատարողը՝ Դինքին սպանած Օգյուն Սամասթը զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման։

Գործով մեկ այլ մեղադրյալ՝ Յասին Հայալը զինված հանցավոր խմբավորում հիմնելու և ղեկավարելու մեղադրանքով դատապարտվել է 7 տարի 6 ամիս ազատազրկման։

Մեղադրյալ Զեյնել Աբիդին Յավուզը Դինքի դիտավորյալ սպանությանն աջակցելու մեղադրանքով դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով՝ 1 տարի, 6 ամիս, 22 օր ազատազրկման։  Ընդհանուր առմամբ 14 տարի 22 օր ազատազրկման դատապարտված Յավուզի վեարբերյալ նաև կալանավորման որոշում է կայացվել։

Մեղադրյալ Թունջայ Ուզունդալը Դինքի դիտավորյալ սպանությանն աջակցելու մեղադրանքով դատապարտվել է 15 տարի ազատազրկման, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով՝ 1 տարի, 10 ամիս, 15 օր ազատազրկման։  Ընդհանուր առմամբ ազատազրկման ժամկետը կազմել է 16 տարի 10 ամիս 15 օր։  Իսկ մեղադրյալներ Ահմեթ Իսկենդերն ու Էրսին Յոլջուն զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով դատապարտվել են 1 տարի 10 ամիս 15 օր ազատազրկման։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: