ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի կողմից Արաքս գետի վրա ջրամբարների կառուցման հարցին լուծում տալու համար միայն բարձրաձայնելը բավարար չէ

Հուլիսի 16-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզիական զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար տիկին Ֆեկիտամոելոա Կատոա Ուտոյկամանուի հետ: Հանդիպման ընթացքում իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի կողմից Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործմամբ համալիր ջրամբարաշինության ծրագրերի շուրջ:

Ելնելով ջրի պահանջարկի աճը բավարարելու նկատառումներից՝ ներկայումս Թուրքիան Արաքս գետի վրա կառուցում է  Կարակուրտի ջրամբարը, որը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա վերջին: Բացի այդ, նախատեսվում է կառուցել նաև Թուզլուջայի ու Սոյլեմեզի ջրամբարները: Ի դեպ, վերջինս Թուրքիայի թվով չորրորդ ամենամեծ ջրամբարն է լինելու:

Այս ջրամբարների կառուցումը Հայաստանի համար մտահոգիչ է նրանով, որ կարող է հանգեցնել Արաքս գետի ջրերի հոսքերի զգալի կրճատմանը: Այն առաջին հերթին բավականին մեծ վնաս կարող է հասցնել Արարատյան դաշտին, քանի որ հողատարածքների ոռոգման համար օգտագործվում են նաև Արաքսի ջրերը:  Հայաստանի վրա բացասական ազդեցության չափը կախված կլինի նաև նրանից, թե ինչ արագությամբ Թուրքիան կփորձի լցնել Կարակուրտի ջրամբարը։

Կարելի է ասել, որ այս քայլով Թուրքիան փորձում է ջրային ռեսուրսների վրա լիակատար վերահսկողություն սահմանել, ինչը կարող է հետագայում օգտագործվել նաև Հայաստանի վրա տնտեսական ճնշում գործադրելու նպատակով:

Այսպիսի իրավիճակում ՀՀ իշխանությունները պետք է առաջին հերթին գործողությունների հստակ հայեցակարգ ունենան:

Իհարկե, ողջունելի է, որ հարցը բարձրաձայնվում է տարբեր միջազգային հարթակներում, սակայն միայն բարձրաձայնելը բավարար չէ հարցին լուծում տալու համար: Դրա հետ մեկտեղ  անհրաժեշտ է, որ ՀՀ իշխանությունները հստակ քայլեր ձեռնարկեն՝ թույլ չտալու միջազգային նորմերի խախտում և Հայաստանի տնտեսության վրա ճնշման լրացուցիչ լծակների ձեռքբերումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: