ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանի հայտարարությունն Արցախյան հակամարտության մասին նոր է ձևակերպման, բայց ոչ տրամաբանության առումով

Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի ողջ ընթացքում երբևէ հարցականի տակ չի դրվել, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, դրա համար էլ շեշտվել է, որ կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջումների վրա և կախված է կողմերից:

«Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձեց իր հայտարարությունն առ այն, որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, որպես դարակազմիկ փոփոխություն ներկայացնել բանակցային տրամաբանության մեջ: Այնինչ սկզբունքը, որպես այդպիսին, միշտ էլ եղել է՝ պարզապես ոչ այդ ձևակերպմամբ: Միշտ ասվել է, որ ցանկացած կարգավորում պետք է հիմնված լինի փոխզիջման վրա, իսկ հաշտության համաձայնագրի տակ էլ պետք է լինեն բոլոր կողմերի ղեկավարների ստորագրությունները: Հետևաբար, նոր է ձևակերպումը, ոչ թե մոտեցման էությունը: Պետք է հաշվի առնել նաև, որ երբ այս ձևակերպմանը շարունակում էին մտքերը հնարավոր հանրաքվեների անցկացման մասին, դրական ֆոնի ստեղծմանն ուղղված այս քայլն ավելի շատ մարտահրավեր էր դառնում, որի մասին շատ է խոսվել:

Դրա հետ մեկտեղ, միամտություն է այսօր Ադրբեջանի իշխանություններից նման ձևակերպում ակնկալելը: Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը, բացառում է Արցախի լիարժեք վերադարձը բանակցային գործընթաց և խոսում է ուժային կարգավորման մասին: Այդ համատեքստում ինչպե՞ս կարելի է ակնկալել նման ձևակերպում Ալիևից: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունները փորձում են առկա իրավիճակն ավելի դրական ներկայացնել, քան այն իրականում է՝ ստեղծելով ձեռքբերումների պատրանք: Այնինչ, դա հաճախ ի վնաս մեզ է աշխատում:

Ուշադրության է արժանի հարցազրույցում Փաշինյանի ևս մեկ ձևակերպում: Վարչապետն արձանագրեց, որ կա բանակցային գործընթաց, և դրանում չունենք ցանկալի առաջընթաց: Ստացվում է, մենք վերջապես ընդունում ենք, որ բանակցում ենք և անցել ենք բովանդակային հարցերի քննարկմանը: Սա գործընթացը հասկանալու տեսանկյունից բավական կարևոր է՝ հաշվի առնելով վերջին մեկ տարվա բառախաղերը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: