ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինան պատրաստվում է արտահերթ ընտրությունների. ֆավորիտը Զելենսկիի կուսակցությունն է

Կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, Ուկրաինայում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նախորդ խորհրդարանն արձակվեց նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից՝ անմիջապես երդմնակալության արարողությունից հետո:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 23 քաղաքական ուժ: Ընտրություններն անցկացվելու են խառը ընտրակարգով՝ համամասնական-մեծամասնական:

Հարցումների տվյալները տատանվում են, սակայն բոլոր ցուցանիշներով առաջին տեղում է նախագահ Զելենսկու գլխավորած քաղաքական ուժը՝ «Ժողովրդի ծառա» կուսակցությունը՝ 49.5-53.2 տոկոս: Շոշափելի տարբերությամբ երկրորդ տեղում է «Ընդդիմադիր պլատֆորմ՝ Հանուն կյանքի» բլոկը Յուրի Բոյկոյի գլխավորությամբ՝ 10.3-10.5 տոկոս: Այն, ի դեպ, միակ քաղաքական ուժն է, որ կողմ է արտահայտվում Ռուսաստանի հետ սերտ կապերի պահպանմանը և բավական մեծ աջակցություն է վայելում երկրի հարավում և արևելքում: Երրորդ տեղում «Եվրոպական սոլիդարություն» կուսակցությունն է նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի գլխավորությամբ՝ 7.7-7.9 տոկոս: 5.8 - 6.9 տոկոս կարող է հավաքել Յուլիա Տիմոշենկոյի գլխավորած «Բատկևշինան»: Անցողիկ 5-տոկոսանոց շեմը հաղթահարող մյուս հնարավոր կուսակցությունների վերաբերյալ հարցումների տվյալները տատանվում են:

Թե որ կուսակցությունները կհաղթահարեն անցողիկ շեմը, մեծամասամբ կախված է լինելու մասնակցությունից: Չնայած քաղաքական բուռն զարգացումներն Ուկրաինայում արդեն բավական երկար են տևում, սոց. հարցումները ցույց են տալիս, որ հետաքրքրությունն ընտրությունների հանդեպ բավական բարձր է, և բավական բարձր մասնակցություն է սպասվում:

Հիշեցնենք, որ Ուկրաինան կիսանախագահական երկիր է, և խորհրդարանի աջակցությունն անհրաժեշտ է լինելու նախագահ Զելենսկուն կառավարություն ձևավորելու և կարևոր որոշումներ կայացնելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: