ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավիթ Տոնոյանի հայտարարությունները Նախիջևանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ առնվազն տարօրինակ են

Սահմանին որոշ հատվածներում կան որոշակի լարվածություններ, բայց անհանգստանալու խնդիր չունենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Պաշտպանության նախարարն անդրադարձավ նաև Նախիջևանի ուղղությամբ հնչած կրակոցներին՝ նշելով, որ «Կրակոցը եղել է ոչ նպատակային, այսինքն ոչ թիրախավորող»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հուլիսի 17-ին, տեղեկություն էր ստացվել այն մասին, որ հակառակորդը Նախիջևանից կրակել է Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ: Այս տեղեկությունը հաստատել էր նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով. «Եղել են գյուղի ուղղությամբ կրակոցներ` ոչ մեծ տրամաչափով և ոչ մեծ ինտենսիվությամբ: Փոխհրաձգություն է եղել, հայկական կողմը պատասխանել է: Փամփուշտներից մեկը, ինչպես ես հետո տեղեկացա, ընկել է Ելփին գյուղի բնակիչներից մեկի կտուրին»: Ավելին, նշյալ գյուղի վարչական ղեկավարը, լրագրողների հետ զրույցում նշել էր, որ կրակոցներ եղել են հուլիսի 11-ից: Դրանց հետևանքով սահմանի մոտ հրդեհ է բռնկվել, որը մարվել է զինվորականների օգնությամբ:

Տպավորություն է ստեղծվում, որ այս ամենից հետո Դավիթ Տոնոյանի հայտարարությունների նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ Դուշանբեի պայմանավորվածությունները գործում են, ինչին իր խոսքում ուղղակի հղում է անում հենց ինքը՝ նախարարը: Բայց արդյոք նման քաղաքականությամբ մենք չե՞նք նպաստում Ադրբեջանի կողմից այսօրինակ «ոչ նպատակային» կրակոցների աճին, անուղղակիորեն չե՞նք աջակցում ադրբեջանական կողմին՝ խուսափելու միջազգային հանրության հասցեական գնահատականներից: Եվ ի վերջո՝ գուցե ժամանակն է ընդունել, որ այս հարցում, բացի Դուշանբեի պայմանավորվածություններից, կարիք ունենք ակտիվ ներգրավել նաև միջազգային հանրությանն ու առաջին հերթին միջնորդներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: