ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23,184.63 դրամ ԱՐԾԱԹ - 262.56 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,745.62 դրամ

Սուրբ Աստվածածին եկեղեցին փոխանցվել է Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը

Հուլիսի 28-ին, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը, տեղի է ունեցել Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը: Տարիներ շարունակ չգործած եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ վերաօծված Սուրբ Աստվածածին եկեղեցին փոխանցվել է Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը: 

Վերաօծման սրբազան արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, հոգևոր դասի և զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Վերաօծման կարգը կատարել են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 33%
Քամի՝ 15 կմ/ժ
25 C°
 
21°  36° 
21.08.2019
21°  36° 
22.08.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը: