Այցելությունը փախստականների ճամբար ազդեց իմ մտածելակերպի վրա. Արսեն Ջուլֆալակյան
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Հորդանանում գտնվող սիրիացի փախստականների համար նախատեսված Ազրաք ճամբարում մասնակցել է ՄԱԿ-ի և Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից կազմակերպված «Inspire together for peace» ծրագրին։
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արսենը պատմեց ծրագրի իրականացման և իր մասնակցության մասին.
«Ծրագիրն անցկացվում է ՄԱԿ-ի և ՄՕԿ-ի կողմից։ Առաջին անգամ նրանց են միացել Թեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան։ Ծրագրին մասնակցելու համար Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչը առաջարկել էր իմ թեկնածությունը. ենթադրում եմ, որ պատճառը իմ արդյունավետ և ակտիվ աշխատանքն էր աթլետների հանձնաժողովում։ Վերջին երկուսուկես տարվա ընթացքում 4-5 տարբեր կոնֆերանսներում ներկայացրել եմ UWW-ին, և ենթադրում եմ, որ գոհ են արդյունքներից: Այնպես ստացվեց, որ օրերը հարմար ստացվեցին ինձ համար։ Հավաքներից հետ էի գալիս և ընդամենը 5 օր ունեի ազատ, մինչև մյուս հավաքը, այցն էլ համընկավ այդ հինգ օրերի հետ։ Եվրոպական խաղերի ժամանակ հանդիպեցինք Նենադ Լալովիչի հետ և անձամբ շնորհակալություն հայտնեց, որ համաձայնվել եմ մասնակցել ծրագրին։ Քննարկեցինք տարբեր հարցեր՝ կապված և՛ այդ այցի , և՛ հետագա մեր աշխատանքի հետ»,-ասաց նա։
Առաջին օրը ծրագրի մասնակիցները ճամբարում գտնվող փախստական երեխաների հետ խաղեր են խաղացել և մարզում անցկացրել՝ սովորեցնելով ըմբշամարտի նախնական հնարքները, քանի որ բոլորը սկսնակ մակարդակի են։
«Հիմնական ծրագիրը երկու օր էր։ Առաջին օրը ավելի ազատ էր, ճանաչողական՝ առանց տեսախցիկների։ Առաջին օրը երեխաների հետ խաղացինք, մի քանի հնարք ցուցադրեցի, այսպես ասած՝ ըմբշմարատի այբուբենը։ Մարզահագուստ և մարզակոշիկ նվիրեցինք։ Երկրորդ օրը տեղի ունեցավ հիմնական ծրագիրը, որին ներկա էին Հորդանանի թագավորի եղբայրը, ՄԱԿ-ի փախստականների վարչության պետը, Թեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայի նախագահը, Օլիմպիական կոմիտեի ու ազգային ֆեդերացիաների աշխատակիցներ։ Ըմբշամարտի և թեքվոնդոյի ցուցադարական մարզումներ արեցինք, նաև սնունդ ու հագուստ բաժանվեց, երգեր եղան, և օրը տոնի վերածվեց»,- ասաց Արսենը։
Հայ ըմբիշը պատմեց նաև, որ առաջին անգամ էր փաստականների ճամբարում և տպավորությունները շատ երկակի են։
«Առաջին անգամ էր, մինչև այդ շատ էի կարդացել և ուսումնասիրել եղած ճամբարները, և չէի մտածի, որ կարող է մի օր հնարավորություն ընձեռվի այդ ճամբարներից մեկում լինել։ Ամբողջ աշխարհում եղած նմանօրինակ ճամբարների համեմատ՝ այս մեկը շատ բարեկարգ էր, միայն էլէկտրականության և ջրի խնդիր ունեին, և պարզ է՝ սննդի։ Ամսեկան մեկ անձին, եթե չեմ սխալվում, 20 դոլար էր հատկացվում, իսկ Հորդնանանը թանկ երկիր էր։ Պարզապես անհնար էր այդ գումարով ապրել։ Տպավորությունս շատ երկակի էր և յուրահատուկ։ Տեսա, թե մարդիկ ինչպես են ամեն օր պայքարում իրենց կյաքի համար, ինչպես են ուրախանում ամեն մի փոքր բանից՝ լինի հագուստ, թե փոքրիկ քաղցրավենիք։ Այս այցելությունը ազդեց իմ մտածելակերպի վրա։ Աննկարագրելի էր։ 50 000 փախստական՝ մի վայրում։ Եթե չեմ սխալվում, մոտ 15կմ շառավղով տարածք էր՝բազամաթիվ սպիտակ տնակներով, որտեղ ապրում են այդ մարդիկ։ Շատ յուրահատուկ փորձություն էր։ Կարծում եմ, որ այնտեղ եղած ցանկացած մարդ ավելի կկարևորի սեփական կյանքը և շատ բաների կսկսի այլ կերպ նայել»,- խոսքը եզարփակեց Արսեն Ջուլֆալակյանը։
Լուսանկարները՝ մարզիկի անձնական արխիվից։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 2,06 կմ/ժ