ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ կառավարությունը մտադիր է դադարեցնել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը. ի՞նչն է պատճառը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մտահոգիչ հաղորդագրություններ է ստացել այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է երկու ամսում դադարեցնել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Եվ դա այն պարագայում, որ ավելի վաղ Արցախին 2020-ին տրամադրվող ֆինանսական օգնության մասին փաստաթուղթը հաստատվել էր Կոնգրեսի կողմից: 

Արցախն ԱՄՆ-ից ֆինանսական աջակցություն է ստացել 1998 թվականից սկսած: 1997 թ. հոկտեմբերի 29-ին, երբ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների հանձնաժողովը քննարկում էր արտաքին տնտեսական օգնության հետ կապված խնդիրները, Հայկական հարցով կոնգրեսական հանձնախմբի անդամ Ջորջ Ռադանովիչը հանդես եկավ նախաձեռնությամբ, որ Արցախը ևս ընդգրկվի Միացյալ Նահանգների կողմից ֆինանսական օժանդակություն ստացող երկրների շարքում: Այս նախաձեռնությանը, ինչպես և սպասելի էր, արձագանքեց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը՝ նշելով, որ նման քայլը լրջորեն կվնասի Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հարաբերություններին:

Ռադանովիչի առաջարկած նախագիծը, սակայն, քվեարկության դրվեց և ստացավ ձայների բացարձակ մեծամասնությունը թե´ Ներկայացուցիչների պալատում և թե´ Սենատում: Արդյունքում ԱՄՆ դարձավ Հայաստանից հետո աշխարհում երկրորդ պետությունը, որ, չնայած ԼՂՀ-ն պաշտոնապես չճանաչելուն, ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում վերջինիս: Այս տարի, սակայն, ԱՄՆ կառավարությունը մտադիր է դադարեցնել այդ աջակցությունը՝ դրանից բխող բոլոր քաղաքական հետևանքներով: Իսկ ի՞նչն է պատճառը:

ԱՄՆ-ում հայկական շահերի առաջմղման ու պաշտպանության տեսանկյունից անգնահատելի է ամերիկահայ լոբբիի դերը: Վերջինիս գործուն մասնակցությամբ է կյանքի կոչվել Արցախին ԱՄՆ ֆինանսական աջակցության ծրագիրը և շարունակական եղել ավելի քան 20 տարի: Ամերիկահայ լոբբին այսօր ևս հետևողական աշխատանք է իրականացնում այս ուղղությամբ և արդեն արշավ է նախաձեռնել, որի շրջանակներում խնդրում է ամերիկաբնակ հայերին զանգով աջակցել երկու կոնգրեսականների՝ USAID-ին ուղղված նամակին, որը աջակցության ծրագիրը շարունակելու հորդոր է պարունակում: Սակայն միայն Ամերիկայի հայության աշխատանքն այս հարցում բավարար չէ: Այստեղ, անշուշտ, անելիք ու ասելիք ունեն նաև հայաստանյան իշխանությունները: Տարածաշրջանում «կայունության կղզի» դառնալուն հավակնող Հայաստանը պիտի կարողանա իր ամերիկացի գործընկերներին ըստ արժանվույն ներկայացնել Արցախի հատուկ դերատակարությունը տարածաշրջանային կայունության ապահովման տեսանկյունից: Նման հարցերը պիտի առաջնահերթ լինեն հայաստանյան պաշտոնյաների՝ պետբյուջեի հաշվին իրականացվող թանկարժեք այցելությունների օրակարգում: Իսկ չարված աշխատանքի հետևանքներն արդեն տեսանելի են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    10.10.2024
       
    11.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: