ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրավիճակը Ղրղզստանում. լարվածությունը թևակոխում է նոր փուլ

Վերջին օրերին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվել Ղրղզստանում տեղի ունեցող իրադարձությունները: Օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները մայրաքաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քոյ Թաշ գյուղում սկսեցին նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին նրա նստավայրում ձերբակալելու գործողությունը՝ նախկին ղեկավարի կողմնակիցների դեմ կիրառելով հատուկ միջոցներ: Մեկ մարդու կյանք խլած և 50-ից ավել վիրավորներ տված գրոհի արդյունքում նախագահին ձերբակալել չհաջողվեց:

Աթամբաևին ձերբակալելու անհաջող փորձից հետո Ղրղզստանի գործող նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրեց՝ քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակը: Այդ ընթացքում հրապարակային ելույթ ունեցավ նաև Ալմազբեկ Աթամբաևը՝ հեռուստատեսությամբ շնորհակալություն հայտնելով իր աջակիցներին, որ «թույլ չտվեցին բռնել իրեն՝ մեռած, թե կենդանի»:

Օգոստոսի 8-ին Ղրղզստանի հատուկ ծառայություններն իրականացրին երկրորդ գրոհը, որի ընթացքում, համաձայն տարածված տեղեկատվության, Աթամբաևն անձամբ հանձնվեց իշխանություններին:

Նշենք, որ նախագահ Աթամբաևը, ով երկիրը ղեկավարել է 2011-2017 թվականներին, մեղադրվում է ապօրինի հարստացման, հողատարածքների զավթման, կոռուպցիոն մի շարք գործերի և քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի անօրինական ազատման մեջ: Ինքը՝ Աթամբաևը, հերքում է այս մեղադրանքները՝ դրանք որակելով որպես քաղաքական հետապնդում: Նման հետապնդումների պատճառը նախկին ղեկավարի համախոհները համարում են գործող իշխանությունների հասցեին հնչեցված քննադատությունները: 2019-ի հունիսին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Աթամբաևը Ժեենբեկովին անվանել էր ոչ լեգիտիմ նախագահ, քննադատական խոսքեր ուղղել խորհրդարանի և պատգամավորների հասցեին: Դրանից անմիջապես հետո Ղրղզստանի խորհրդարանը Աթամբաևին զրկել էր նախկին նախագահի կարգավիճակից ու անձեռնմխելիությունից:

Հաշվի առնելով նախկին նախագահի համակիրների քանակն ու վճռականությունը՝ չի բացառվում, որ Աթամբաևի ձերբակալությունը ցնցումների նոր ալիք բարձրացնի երկրում: Ի դեպ ձերբակալությունից անմիջապես հետո բողոքի ակցիաներ են սկսվեն Բիշկեքում. կան 40-ից ավել բերման ենթարկվածներ:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: