ԵՐԵՎԱՆ 33 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 001,02 դրամ ԱՐԾԱԹ - 261,8 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 051,63 դրամ

Հայաստանյան 2 ընկերություն ընդգրկվել է ԱՄՆ առևտրի նախարարության սև ցուցակում

tsn.ua

Հայաստանյան 2 ընկերություն ընդգրկվել է ԱՄՆ առևտրի նախարարության սև ցուցակում:  Այս մասին նշված է ԱՄՆ դաշնային ռեեստրի կայքում նախնական ռեժիմում հրապարակված փաստաթղթում

Պատժամիջոցները սահմանվել են «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի (ԵԿՄԳՀԻ) և «Մարկել» ՓԲԸ-ի դեմ, քանի որ ԵԿՄԳՀԻ-ն առանց անհրաժեշտ թույլտվության ստացել և վերաարտահանել է ապրանքներ ԱՄՆ արդյունաբերության եւ անվտանգության բյուրոյի «Կոմերցիոն վերահսկման ցուցակից», իսկ ԵԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրենն ու միաժամանակ «Մարկել» ՓԲԸ նախագահը բիզնես է վարում իրանական կազմակերպության հետ, որի վրա տարածվում են ԱՄՆ պատժամիջոցները: 

Փաստաթուղթը պաշտոնապես կհրապարակվի այսօր՝ օգոստոսի 14-ին:

ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցների ցուցակում են ընգրկվել նաև կազմակերպություններ Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Չինաստանից, Բելգիայից, Մալայզիայից, Նիդերլանդներից, ԱՄԷ-ից և Մեծ Բրիտանիայից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 15%
Քամի՝ 15 կմ/ժ
33 C°
 
20°  34° 
24.08.2019
20°  33° 
25.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը