ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ընդդիմությունը պատրաստվում է անվստահության քվե հայտնել Մեծ Բրիտանիայի կառավարությանը

Մեծ Բրիտանիայում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությանն անվստահության քվե հայտնելու պլանների մասին: Օգոստոսի 14-ին այդ մասին գրել է Press Association գործակալությունը՝ վկայակոչելով առանց համաձայնագրի Եվրամիությունից դուրս գալու դեմ հանդես եկող պահպանողական պատգամավորներին, ինչպես նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչներին ուղղված բրիտանական ընդդիմության առաջնորդի նամակը:

«Այս կառավարությունն առանց գործարքի դուրս գալու սցենարի իրականացման մանդատ չունի: Ուստի ես մտադիր եմ անվստահության քվե հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ մենք համոզված լինենք հաջողության հարցում»,- ասված է Քորբինի նամակում:

«Կառավարությանը հաջողությամբ անվստահության քվե հայտնելուց հետո ես՝ որպես ընդդիմության առաջնորդ, կձգտեմ հասնել Համայնքների պալատի վստահությանը բացառապես ժամանակավոր կառավարություն կազմելու համար՝ ընդհանուր ընտրությունների անցկացման և դրա համար անհրաժեշտ (Լիսաբոնի պայմանագրի) 50-րդ հոդվածի երկարաձգման նպատակով»,-գրել է նա:

Քորբինը նաև հայտարարել է, որ լեյբորիստներն ապագա ընտրարշավի ընթացքում կքարոզեն Եվրամիությանն անդամակցության նպատակահարմարության հարցի շուրջը երկրորդ հանրաքվեի անցկացման օգտին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: