Ո՞վ է ԱՄՆ նախագահի ամենից ոչ ցանկալի թեկնածուն հայերի համար

Նյու Ջերսի նահանգը ԱՄՆ-ի ամենաթուրքաշատ նահանգներից մեկն է, իսկ այդ նահանգի հարավային Փաթերսոն քաղաքը կոչում են փոքր Ստամբուլ։ Հարավային Փաթերսոնում բնակվում է ամերիկայի թուրք ներգաղթյալների ամենամեծ համայնքը՝ կազմելով 20 հազար թուրք բնակիչ։ Հենց այս թուրքաշատ նահանգից է ընտրվել սենատոր, իսկ այժմ նախագահի դեմոկրատ թեկնածու Քորի Բուքերը։ Իր քաղաքական գործունեությունը սենատոր Բուքերը սկսել է որպես Նյուարկի Քաղաքային խորհրդի անդամ։ Հետագայում դարձել է նույն քաղաքի քաղաքապետը՝ պաշտոնավարելով մինչև 2013թ.: 2013թ.-ից մինչ օրս հանդիսանում է Նյու Ջերսիից ընտրված սենատոր։
Սենատոր Բուքերը երբեք Կոնգրեսում չի աջակցել հայանպաստ և Ամերիկայի հայկական համայնքի համար կարևոր և ոչ մի բանաձևի․ չի հովանավորել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղված բանաձևերը, երբեք չի ստորագրել նախագահին ուղղված ցեղասպանության ճանաչման պահանջով նամակները, չի այցելել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը և ի վերջո երբեք հանդես չի եկել հայ-ամերիկյան հարաբերություններին և Արցախի իրավունքները պաշտպանող հայտարարությամբ։
Հետաքրքրական է վերջինիս սենատոր դառալու պատմությունը։ ԱՄՆ-ում յուրաքանչյուր նահանգից ընտրվում է երկուական սենատոր։ Նյու Ջերսիից ընտրված սենատորներից մեկը հայամետ Բոբ Մենենդեսն է, ում դեմ և աշխատում էր Նյու Ջերսիի թուրքական համայնքը՝ փորձելով Սենատ բերել թուրքամետ (առնվազն ոչ հայամետ) թեկնածու, ով և դարձավ Քորի Բուքերը։ 2013թ․ ընտրություններում Քորի Բուքերի գլխավոր հակառակորդը հայամետ Ֆրանկ Փալոնն էր։ Սա արտահերթ ընտրություն էր կապված սենատոր Ֆրանկ Լութենբերգի մահվան հետ։ Հաղթողը սենատորի պաշտոնը կստանձներ 15 ամիս ժամկետով՝ հնարավորություն ստանալով վերընտրվել 2014թ-ի ընտրություններում։ Թուրքական համայնքը և ԱՄՆ-ում թուրքական կազմակերպությունները ամեն ինչ արեցին, որպեսզի Նյու Ջերսիից չընտրվի ևս մեկ հայամետ սենատոր, ուստի ամբողջ ուժերը կենտրոնացրին Քորի Բուքերի հաղթանակի վրա, ինչին նրանց հաջողվեց հասնել։ Թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, վերջիններս իրենց ամբողջական աջակցությունն են հայտնել նրան, իսկ Քորի Բուքերն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել թուրքական համայնքի ներկայացուցիչներին և նշել, որ ծանոթ է ադրբեջանական և թուրքական համայնքներին և տեղյակ է վերջիններիս հզորացման անհրաժեշտության մասին։
Սենատոր Բուքերի և Ամերիկայում թուրքական համայնքի միջև կարևոր կապող օղակ է հանդիսանում Փաթերսոն քաղաքի նախկին (մինչև 2018թ.) փոխքաղաքապետ (հասարակական հիմունքներով) և Փաթերսոնի թուրք-ամերիկյան ասոցիացիայի նախագահ Դերյա Թաշքինը (Derya Taskin): Վերջինս առավել հայտնի է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ուղղված իր արշավներով։ Դեռ ավելին Դերյա Թաշքինը հադիսանում է Զարգացման թուրքական ինստիտուտի տնօրենը։ Թուրքական շահերն առաջ տանելու համար այս կազմակերպությունը ակտիվորեն ներգրավում է պրոֆեսիոնալ լոբբիստական կազմակերպություններ, ինչպիսիք են «Cypress Advocacy LLC», «Levick Strategic Communications», «Mercury Public Affairs LLC», որոնց 2015-2016թթ. տրամադրվել է ավելի քան 150 հազար ԱՄՆ դոլար։
Պատահական չէ հենց այս կազմակերպությունների ընտրությունը, օրինակ՝ «Mercury Public Affairs LLC»-ին ակտիվ կապեր ունի Նյու Ջերսի նահանգի դեմոկրատների հետ և հենց այս կազմակերպության գործադիր տնօրենն է Մոդիա (Մո) Բաթլերը (Modia "Mo" Butler)։ Այն ժամանակ, երբ սենատոր Բուքերը դեռ Նյու Ջերսիի խոշորագույն Նյուարկ քաղաքի քաղաքապետն էր, Բաթլերը նրա աշխատակազմի ղեկավարն էր, իսկ ավելի ուշ դարձավ Քորի Բուքերի ընտրական քարոզարշավում ավագ խորհրդական։ Իսկ այս կազմակերպության գործընկեր լոբբիստ Մայքլ Սոլիմանը (Michael Soliman), չնայած հայամետ սենատոր Մենենդեսի խորհրդականը լինելուն, եղել է Քորի Բուքերի 2014թ․ ընտրարշավի գլխավոր ստրատեգը։ Լոբբիստական մեկ այլ կառուցում «Levick Strategic Communications»-ում էլ աշխատել է սենատոր Բուքերի 2014-2016թթ. մամլո խոսնակ Մոնիկա Ուոթերսը (Monique Waters)։ Այս ամենից էլ կարելի է եզրակացնել, որ Քորի Բուքերի և այս թուրքամետ լոբբիստական կազմակերպությունների միջև ակտիվ համագործակցությունը շատ ժամանակ ապահովվում է հենց այս մարդկանց միջոցով։
Դերյա Թաշքինն այսօր էլ ակտիվորեն աջակցում է Քորի Բուքերին՝ սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածելով Բուքերի գրառումները և իր կազմակերպության կողմից (Derya Staffing and Consulting LLC) Բուքերի քաղաքական արշավներին 2018-2019թթ. տրամադրելով ավելի քան 9000 ԱՄՆ դոլար։
Մինչ այժմ Քորի Բուքերի աշխատակազմի անդամները նամակագրական կապի մեջ են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձված լոբբիստական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ «BGR Government Affairs, Ballard Partners», «Greenberg Traurig»: Միայն 2013-2018թթ. «Greenberg Traurig»-ը Բուքերին փոխանցել է շուրջ 236.000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում՝ դառնալով սենատորի 6-րդ ամենախոշոր դոնորը։
Քորի Բուքերը հանդիպումներ և ելույթներ է ունենում Ամերիկայի թուրքական համայնքի մոտ։ Օրինակ 2019թ․ մարտին Վաշինգտոնում Ամերիկայի թուրքական կոալիցիան իրակականցրեց Ամերիկայի թուրք կանանց առաջնորդության առաջին ֆորումը (մասնակիցների թվում էր նաև Դերյա Թաշկինը), որի ընթացքում գլխավոր ելույթ ունեցողներից մեկը հենց սենատոր Քորի Բուքերն էր։ Վերջինս նաև 2018թ. ամռանը այցելել է Թուրքիա՝ քննարկելու ամերիկա-թուրքական հարաբերությունների առանցքային հարցերը։
Կարելի է եզրակացնել, որ Քորի Բուքերը Հայաստանի և Ամերիկայում հայ համայնքի համար նվազ շահեկան նախագահի թեկնածուն է։ Ինչ վերաբերում է վերջինիս դեմոկրատական կուսակցության գլխավոր թեկնածու դառնալու հնարավորությանը, ապա վիճակագրական տվյալները տրամադրում են բավական տարբեր թվեր, օրինակ՝ «CNN»-ի և «New York Times»-ի տվյալներով Քորի Բուքերի վարկանիշը կազմում է 2%: Մինչդեռ «Morning Consult»-ի հարցումները առանձնացնում են երկու արդյունք, նախ դեմոկրատական կուսակցության ընդհանուր ընտրողների շրջանում (Democratic primary voters) վերջինս հավաքում է 3%, իսկ այն նահանգներում, որտեղ ընտրություններն անցկացվում են ավելի վաղ (Այովա, Նյու Հեմփշիր, Հարավային Կարոլինա, Նևադա, Early primary state voters) Բուքերը ստանում է ընտրողների ձայների 6%-ը։ Չնայած նրա վարկանիշի ցածր լինելուն, չի բացառվում, որ լավ քարոզարշավ իրականցնելու դեպքում դեմոկրատների գլխավոր թեկնածուն Բուքերին առաջարկի փոխնախագահի կամ մեկ այլ կարևոր պաշտոն, նախ հաշվի առնելով վերջինիս աֆրոամերիկյան ծագումը, երկրորդը՝ հաշվի առնելով նրա որպես սենատոր բարձր վարկանիշ ունենալու հանգամանքը (47%)։ Չէ, որ նման նախադեպ եղել է հենց Դոնալդ Թրամփի դեպքում, ով իր հակառակորդ Բեն Քարսոնին նշանակեց Բնակարանային շինարարության և քաղաքային զարգացման քարտուղար։ Նմանատիպ սցենար չպետք է բացառել նաև Քորի Բուքերի պարագայում։
այլ նյութեր այս թեմայով
- Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Կարևորվեց հայ-ամերիկյան ռազմավարական...
- Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ-ի դեսպանին Հանդիպման ընթացքում Դեբորա Գրիզերը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:
- ՀՀ նախագահը հանդիպել է Ադրին Նազարյանի և Փոլ Քրիքորյանի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է այն ոլորտները, որտեղ համագործակցության և առկա կապերն էլ ավելի խորացնելու...
- Կալիֆորնիան հանդես է գալիս արդարության օգտին և հիշում է 1,5 մլն մարդկանց, որոնք սպանվել են 1915 թվականին. նահանգապետը օրենք է ստորագրել Թուրքիայում ներդրումների արգելքի մասին Կալիֆորնիան, լինելով մեծությամբ 5-րդ տնտեսական կենտրոնը, այս օրինագիծը ստորագրելով՝ Թրամփին ուղղակիորեն ասել...
- Դեսպան Ներսեսյանն աշխատանքային այց է կատարել ԱՄՆ Արևմտյան ափ Կողմերը քննարկեցին նահանգային, շրջանային ու քաղաքային մակարդակներում ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը,...
-
17:38
ԵՄ մշտական ներկայացուցիները համաձայնեցրել են Նավալնիի գործով հակառուսական պատժամիջոցների ընթացակարգը
-
17:29
ԱԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել «105 ռոյալ» նախագիծի վերաբերյալ
-
17:11
Ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել հակահասարակական արարքների գայթակղությանը. ՀՀ ոստիկանություն
-
16:59
Գեղարքունիքի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ միանալով ԳՇ-ի հայտարարությանը
-
16:47
Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի կողմից ներկայացված պահանջին. Սպիտակ համայնքի ղեկավար
-
16:41
Վարչական ռեսուրսի օգտագործմամբ հավաքների կազմակերպումն անթույլատրելի է. ՀՀ ՄԻՊ
-
16:28
Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են
-
16:18
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի ԵԱՏՄ-ի համար. Եվրասիական տնտեսական հանձնաժողով
-
16:04
Փաստաբանների պալատն անվճար օգնություն կտրամադրի հավաքներին մասնակցելու հարկադրանքի ենթարկվող աշխատողներին
-
15:43
ՀՀ-ԵՄ համաձայնագիրն այսօրվանից լիարժեք ուժի մեջ է մտնում
-
15:37
Մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված. Արցախի ԱԺ
-
15:28
Իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու, պատերազմում կրած անհաջողությունը նրանց վրա բարդելու քայլերից․ ՀՀ ԳԱԱ
-
15:26
Բանակի վարկաբեկման և կեղտոտ ստերի տարիներ տևած գործընթացը նոր փուլ է մտնում՝ Ադրբեջանի և Թուրքիայի բացահայտ աջակցությամբ. ՀՀԿ
-
15:10
Պեսկովն անդրադարձել է Փաշինյանին «Իսկանդեր»-ի մասին սխալ զեկույցին
-
15:04
Անվտանգության խորհուրդը նախագահին առաջարկում է բավարարել Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը
-
15:01
ՊԵԿ նախագահը խոշոր հարկ վճարողների հետ քննարկել է ոլորտային խնդիրները
-
14:57
Եղանակը Հայաստանում. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
13:01
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արշակունյաց պողոտայում
-
12:44
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
-
12:42
Հանրապետության նախագահը չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի շահերը. Արմեն Սարգսյանի հայտարարությունը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
21:10
Որքանո՞վ է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս իրավիճակում արդյունավետ
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
-
12:52
Իրանն ստանձնել է տարածաշրջանային երկրների միջև կապող օղակի դերը
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 4 կմ/ժ