ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալիան կարող է զրկվել Տոկիո-2020-ի մասնակցությունից

Ինչպես հայտնել է Իտալիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Ջովաննի Մալագոն, Իտալիան կարող է զրկվել 2020թ-ի Օլիմպիական խաղերին մասնակցությունից և 2026թ-ի Օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունքից:

«Ես անհանգստացած եմ իտալական սպորտի օլիմպիական ապագայով, դրա վրա սև ամպեր են կուտակվել: Դրա պատճառներն են քաղաքական ճգնաժամը, ապագա կառավարության կազմի անորոշությունը և ՄՕԿ-ի կողմից չընդունված սպորտի բարեփոխման օրինագիծը, որը հաստատվել էր ազգային ժողովի կողմից», - նրա խոսքերը մեջբերում է Tuttosport-ը:

Աղբյուրը հայտնում է, որ եթե Իտալիայի ԱՕԿ–ը հեռացվի ՄՕԿ-ից, իտալացիները չեն կարողանա մասնակցել Տոկիո-2020-ին իրենց դրոշի ներքո և կկորցնեն 2026թ-ի խաղերի անցկացման իրավունքը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Վերջերս Իտալիայում ընդունված սպորտի բարեփոխման մասին օրինագիծը սպորտային գործունեության բոլոր լիազորությունները փոխանցել է կառավարությանը, ինչը հակասում է ազգային օլիմպիական կոմիտեի գործունեությանը չմիջամտելու ՄՕԿ-ի սկզբունքին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: