ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սուդանում իշխանության բաժանման պայմանագիր է ստորագրվել

DW

Սուդանի գլխավոր ընդդիմադիր կոալիցիան և իշխող ռազմական խորհուրդը  օգոստոսի 17-ին՝ այլ երկրներից ժամանած դիտորդների ներկայությամբ ստորագրել են իշխանության բաժանման մասին վերջնական պայմանագիր։ Այս մասին հայտնում է DW-ն:

Սուդանում իշխանության բաժանումը տեղի է ունեցել նախագահ ալ-Բաշիրի տապալումից հետո։ Առաջիկա շաբաթների ընթացքում երկրում պետք է զինվորականների և ընդդիմության ներկայացուցիչների խորհուրդ ստեղծվի։

Ալ-Բաշիրը, ով առաջին անգամ Սուդանի ղեկավար էր ընտրվել 1993 թվականին, հեռացվել է իշխանությունից 2019 թվականի ապրիլին՝ մի քանի ամիս տևած  ցույցերից հետո, որոնք ուղեկցվել են մարդկային կորուստներով։

Պլանի համաձայն՝ պայմանագրի ստորագրման հաջորդ օրը պետք է ստեղծվի խորհուրդ՝ կազմված քաղաքացիական հասարակության 6 ներկայացուցիչներից և 5 զինվորականներից: Խորհրդի ստեղծմանը կհաջորդի նոր վարչապետի նշանակումն օգոստոսի 20-ին և անցումային կառավարության անդամների նշանակումն օգոստոսի 28-ին։ Եռամյա անցումային շրջանից հետո ծրագրվում է նոր ընտրություններ անցկացում: 

Ալ-Բաշիրն այժմ գտնվում է հատկապես վտանգավոր հանցագործների համար նախատեսված բանտում։ Նրան կոռուպցիոն մեղադրանքներով դատավարություն է սպասվում։ Բացի այդ, Միջազգային քրեական դատարանը հայտարարել է Ալ-Բաշիրին ռազմական հանցագործությունների համար ներգրավելու մտադրության մասին, սակայն ավելի վաղ Սուդանի զինվորականները հայտնել են, որ չեն պատրաստվում հանձնել նախկին նախագահին Միջազգային քրեական դատարան: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: