Արաբական գարնան երկրորդ «եթերաշրջանը». ամփոփում

Չնայած 2011 թվականին տեղի ունեցած արաբական գարունից հետո արաբական մի շարք երկրներում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու պահանջը հանգեցրեց քաոսի և անվտանգային լուրջ խնդիրների՝ արաբական երկրներում շարունակում է սուր մնալ ժողովրդավարական բարեփոխումների հանրային պահանջը, ինչի արդյունքում 2019 թվականին արաբական որոշ երկրնում մենք ականատես եղանք արաբական գարնան երկրորդ եթերաշրջանին:
Այսպես, 2019 թվականի ապրիլի 2-ին երկարատև ցույցերից հետո Ալժիրի երկարամյա նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան հրաժարական ներկայացրեց: Սակայն Ալժիրին չհաջողվեց խուսափել քաղաքական ճգնաժամից: Նախ ցույցերը շարունակվում էին, քանի որ նախագահի պաշտոնակատար է8 նշանակվել Բուտեֆլիկայի թիմակից Աբդել Կադեր Բենսալահը: Ալժիրցիները դեմ էին հանդես գալիս ընտրությունների անցկացմանը, քանի դեռ իշխանության ղեկին գտնվում են հին ռեժիմի ներկայացուցիչները: Արդյունքում հունիսին նշանակված ընտրությունները չեղարկվեցին: Իսկ դեկտեմբերին երկրի դե ֆակտո ղեկավար, Ալժիրի գլխավոր շտաբի պետ Ահմեդ Գայդ Սալահի պնդմամբ նշանակված ընտրություններն անցան բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին:
Դեկտեմբերի վերջին Սալահի մահը որոշակի հնարավորություններ է բացում երկրի նորընտիր նախագահ Աբդելմաջիդ Տեբոունի համար երկրում իր վերահսկողությունը հաստատելու և քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար՝ կատարելով խորքային քաղաքական բարեփոխումներ իրականացնելու ալժիրցիների պահանջը:
Սուդանում զարգացումներն այլ սցենարով ընթացան: Դեռ 2018 թվականի դեկտեմբերին սկսված բողոքի ակցիաների ֆոնին, որոնք հանգեցրել էին տասնյակ զոհերի, ապրիլի 11-ին տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում: Սուդանի երկարամյա նախագահ Օմար ալ-Բաշիրին գահընկեց անելուց հետո իշխանությունն իր ձեռքը վերցրեց ռազմական խորհուրդը, ինչը նոր ցույցերի առիթ դարձավ: Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով սեպտեմբերին ձևավորվեց անցումային կառավարություն զինվորականների և քաղաքացիական ուժերի ներկայացուցիչներից, որոնք պետք է երեք տարվա ընթացքում իրականացնեն քաղաքական և տնտեսական արմատական վերափոխումներ:
2019 թվականին բողոքի լայնամասշտաբ ակցիաներ տեղի ունեցան նաև Լիբանանում և Իրաքում, որտեղ իրավիճակը դեռևս հանգուցալուծում չի ստացել:
Հոկտեմբերից Իրաքում ընթացող բողոքի ակցիաներն ուղղված էին գործազրկության, կոռուպցիայի և հանրային ծառայությունների ցածր որակի դեմ: Այս ակցիաները ԻՊ դեմ հաղթանակից հետո Իրաքի պատմության ամենաարյունալի դրվագն է. ցույցերի ընթացքում զոհվել է ավելի քան 400, վիրավորվել մոտ 8800 մարդ: Իրաքցիների բողոքի չդադարող ակցիաների ֆոնին երկրի նախագահը և կառավարությունը հրաժարական ներկայացրեցին տարեվերջին: Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու հարցում կարևոր նշանակություն կարող է ունենալ դեկտեմբերի վերջին Իրաքի խորհրդարանի կողմից ընտրությունների մասին նոր օրենքի ընդունումը, որը հնարավորություն է տալիս առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել նաև անկախ թեկնածուներին: Նշենք, որ սա ցուցարարների գլխավոր պահանջներից էր: Սակայն որքանով ընտրությունների արդյունքները կբավարարեն իրաքցիների սպասումները դժվար է ասել: Իրաքն ամերիկյան ներխուժման, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ավերիչ պայքարի արդյունքում հայտնվել է բավականին ծանր սոցիալ-տնտեսական դրության մեջ, ինչը հաղթահարելու համար մեծ ջանքեր և համբերություն է պահանջվում:
Լիբանանում իրավիճակը գրեթե նույնական էր: Լիբանանցիներին փողոց դուրս գալ ստիպեց կառավարության տնտեսական նոր քաղաքականությունը, որը նախատեսում էր քաղաքացիների հարկային բեռի մեծացում: Բողոքի ակցիաների ֆոնին Լիբանանի կառավարությունը Սաադ Հարիրիի գլխավորությամբ ստիպված էր հրաժարական ներկայացնել: Նոր կառավարությունը ձևավորել այդպես էլ չի հաջողվում, քանի որ լիբանանցիները պահանջում են տեխնոկրատների կառավարություն, որը որևէ կապ չունի նախկին կոռումպացված ռեժիմի հետ: երկարատև քննարկումների արդյունքում նոր կառավարության ձևավորումը հանձնարավեց կրթության նախկին նախարարին: Թեև լիբանանցիների մեծ մասը ողջունեց ակադեմիական շրջանակներից վարչապետի նշանակումը, սակայն նրա թեկնածությունը լիբանանցիների որոշ շրջանակների մոտ դժգոհություն է առաջացնում:
Նշենք, որ մերձավորարևելյան այս երկրներում իրավիճակը բարդանում է նաև արտաքին դերակատարների ազդեցությամբ պայմանավորված: Մասնավորապես Լիբանանում և Իրաքում բողոքի ակցիաներին փորձ է արվում տալ հակաիրանական բնույթ (Իրաքում մի շարք հարձակումներ իրականացվեցին Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա): Արաբական այս երկու երկրներում բավականին մեծ է Իրանի ազդեցությունը, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ի և Իսրայելի մոտ: 2020 թվականին Իրանի հետ վերջինիս հարաբերությունները կարող է հետևանքներ ունենալ նաև մերձավորարևելյան այս երկրների ներքաղաքական իրավիճակի և տարածաշրջանային կայունության վրա ընդհանրապես:
-
16:07
ՀՀ տարածքում հունվարի 19-21-ին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով․ սպասվում են տեղումներ
-
15:30
ԱԱՏՄ-ն նշել է օդային տարածքով ՀՀ մուտք գործողների պարտադիր մեկուսացման ենթարկվելու դեպքերը
-
15:00
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել զորավարժությունների շրջանակում
-
14:25
Ժապարովը 79,23% ձայն է ստացել Ղրղզստանի նախագահի ընտրություններում
-
14:03
Արցախի Հանրապետություն է վերադարձել 49 հազար 461 մարդ
-
13:05
Շուրջ 100 խաղաղապահ Լեռնային Ղարաբաղում պատվաստվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութով
-
12:37
Facebook-ն ու Instagram-ն ապաարգելափակել են Թրամփին
-
12:00
Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
-
11:54
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
11:31
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263 նոր դեպք
-
11:22
Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն գուղերում. Արցախի ԱՒՊԾ
-
10:01
Երկրաշարժ Ինդոնեզիայում. զոհերի թիվը հասել է 42-ի
-
00:17
Ռուսաստանցի հայը միայնակ բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև
-
22:17
Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Ղարաբաղի հարցով հանդիպման արդյունքները
-
21:54
Դե՞մ են գերիների հարցի լուծմանը, դուռը շրխկացրու, դուրս արի. Վազգեն Մանուկյան
-
20:29
Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին. Աննա Նաղդալյան
-
20:18
ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում
-
19:20
Թուրքիան հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի կազմի մասին
-
18:32
Պուտինը ՌԴ ԱԽ անդամներին ներկայացրել է Փաշինյան-Ալիև բանակցությունների արդյունքները
-
17:45
ՀՀ զինդատախազը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:57
Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
-
10:26
Երկրագունդ․ ՌԴ դիրքորոշումն Արցախյան հարցում
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
-
18:10
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Խոնավություն՝ 57%
Քամի՝ 8 կմ/ժ