ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 899,1 դրամ ԱՐԾԱԹ - 282,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 164 դրամ

ԱԳՆ-ն պարզել է Նովոսիբիրսկի շրջանում ավտովթարից զոհված ՀՀ քաղաքացու ինքնությունը

Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի շրջանում միկրոավտոբուսի վթարից զոհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 61-ամյա Դարբինյան Ս.Ա-ն: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, մասնավոր միկրոավտոբուսը օգոստոսի 18-ի գիշերը վթարի էր ենթարկվել Նովոսիբիրսկ-Կոչկի-Պավլոդար մայրուղու վրա: Նախնական տվյալներով` վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումը:

Լրատվամիջոցը ՀՀ քաղաքացիություն ունեցող մահացած կնոջ ինքնության վերաբերյալ տեղեկություններ չէր հաղորդում:

Գործակալության տվյալներով` տուժողների մեջ կան նաև Ղրղզստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ:


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 4 կմ/ժ
-1 C°
 
-2°   
27.02.2020
  10° 
28.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: