ԵՐԵՎԱՆ -6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 885,35 դրամ ԱՐԾԱԹ - 276,91 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 304,61 դրամ

Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը սխալ է համարել միջուկային գործարքի կնքումը

http://arabipress.net

Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին համաձայն է այն կարծիքին, որ Թեհրանի կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը սխալ էր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է NBC հեռուստաալիքը: «Երկրում կան մարդիկ, որոնք այժմ այդպես են մտածում»,- ասել է Շամխանին հեռուստաալիքին տված հարցազրույցում: Պատասխանելով այն հարցին, թե ինքը հմակարծիք է արդյոք այդպես մտածողների հետ, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է. «Այո, ես համաձայն եմ իրանական ժողովրդի կարծիքի հետ»:

Շամխանին նշել է, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր ռազմական հակամարտության դեպքում Իրանը «ձեռքի տակ ունի բազմաթիվ գործիքներ, ներառյալ միջնորդավորված պատերազմը»: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը շահագրգռված չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցում:

«Ներկայում Թեհրանը շահագրգռված չէ: Պետք է հիմքեր լինեն ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար: Մենք չենք հրաժարվում համաձայնագրից: Դա իդեալական համաձայնագիր էր, որովհետև լավ համաձայնագրի նշանն այն է, որ ոչ ոք լիովին գոհ չի լինում դրանից: Գործարքը վատը կլինի, եթե կողմերից մեկը լիովին բավարարված լինի… Որքան ես գիտեմ՝ Միացյալ Նահանգներում ոչ մի հեղափոխություն չի եղել, այլ միայն կառավարության փոխարինում… Նախորդ կառավարության կողմից ձեռք բերված համաձայնագրերը պետք է կատարվեն նաև նոր կառավարության կողմից»,- ասել է իրանց նախարարը:

Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանը ձգտում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ, բայց այդ երկրի իշխանությունները չգիտեն՝ ինչպես բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ: «Նրանք շատ են ցանկանում համաձայնագիր կնքել, բայց պարզապես չգիտեն՝ ինչպես սկսել, որովհետև շատ հպարտ ժողովուրդ են, ես նրանց հասկանում եմ»,- ասել է նա: «Եթե դուք նկատել եք, նրանք չէին զավթում մեր նավերը, նրանք զավթում էին այլ նավեր, բայց մերը՝ ոչ, և ավելի լավ կլինի, որ նրանք դա չանեն»,- նշել է նախագահ Թրամփը:


Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 5 կմ/ժ
-6 C°
 
-5°   
27.01.2020
-4°   
28.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: