ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Պետությունը հեռացնում է պաշտոնից ժողովրդի ընտրած քաղաքապետին, հետո ծեծում ժողովրդի ընտրած պատգամավորներին. Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է Դիարբեքիրում ցույցի ժամանակ մասնակից քուրդ պատգամավորներին բռնության ենթարկելու մասին, հայտնում է News.am-ը: 

«Վանի, Մարդինի ու Դիարբեքիրի քուրդ քաղաքապետերին պաշտոնից հեռացնելու դեմ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում քաղաքացիների ու պատգամավորների դեմ։

Պետությունը հեռացնում է պաշտոնից ժողովրդի ընտրած քաղաքապետին, հետո ծեծում ժողովրդի ընտրած պատգամավորներին։ Սա պետական ահաբեկչություն է», - գրել է Կարո Փայլանը։

Նշենք, որ Թուրքիայի քրդաբնակ Վան, Դիարբեքիր և Մարդին քաղաքներում բողոքի ակցիաներ են ընդդեմ պետության որոշման, ըստ որի պաշտոններից հեռացվել են քուրդ քաղաքապետերը։


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 60%
Քամի՝ 5 կմ/ժ
17 C°
 
15°  28° 
17.09.2019
14°  27° 
18.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը