ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 899,1 դրամ ԱՐԾԱԹ - 282,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 164 դրամ

ՀՀ կառավարությունն 33 մլն 680 հազար դրամ կհատկացնի Արցախում ընտ­րութ­յուն­նե­րին դիտոր­դական առաքելու­թ­յան համար

ՀՀ կառավարության նիստում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը ներկայացրեց նախագիծ՝ համաձայն որի առաջարկվում է Արցախում 2019 թ. սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտ­րութ­յուն­նե­րին քաղաքացիական հասարակության կողմից դիտոր­դական առաքելու­թ­յան իրականացման հարցում աջակցություն ցու­ցաբե­րե­լու նպատակով Հայաստանի Հան­րա­պետության վարչապետի աշխատակազմին հատ­կացնել 33 մլն 680 հազ. դրամ, որից 16 մլն 200 հազար դրամը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակին հա­սա­րա­կական կազ­մա­կերպությանը, իսկ 17 մլն 480 հազար դրամ՝ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակո­ռու­պցիոն կենտրոնին:

Վարչապետ Փաշինյանն ասաց, որ կարևորում է ընտրությունների ժամանակ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության ապահովմանն աջակցելը:

Կառավարությունը միաձայն ընդունեց որոշումը:


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 4 կմ/ժ
-1 C°
 
-2°   
27.02.2020
  10° 
28.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: