ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 899,1 դրամ ԱՐԾԱԹ - 282,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 164 դրամ

Պուտինը հանձնարարել է համաչափ պատասխան պատրաստել ԱՄՆ-ում նոր թևավոր հրթիռի փորձարկմանը

© РИА Новости / Михаил Климентьев/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է համաչափ պատասխան պատրաստել ԱՄՆ-ում նոր թևավոր հրթիռի փորձարկմանը: Այս մասին Պուտինը հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նկատի ունենալով նոր ստեղծված իրավիճակը՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը, ԱԳ նախարարությանը, այլ ճյուղային գերատեսչություններին հանձնարարում եմ վերլուծել սպառնալիքի մակարդակը, որը մեր երկրի համար ստեղծվել է Միացյալ Նահանգների նշված գործողությունների հետևանքով, և համաչափ պատասխան պատրաստելու համար սպառիչ միջոցառումներ ընդունել»,- ասել է Պուտինը:

Նա նաև նշել է, որ  ամերիկացի բարձրաստիճան քաղաքական գործիչների հայտարարությունների համաձայն՝ հրթիռների տեղակայումը կարող է սկսվել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից:

Միևնույն ժամանակ Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը չի ցանկանում և չի ներքաշվի սպառազինության մրցավազքի մեջ ու նախկինի պես բաց է ԱՄՆ-ի հետ կառուցողական երկխոսությանը՝ վստահության վերականգնման և միջազգային անվտանգության ամրապնդման համար:

Խոսքը վերգետնյա բազավորման ոչ միջուկային թևավոր հրթիռի փորձարկման մասին է, որն ԱՄՆ-ն անցկացրել էր օգոստոսի 18-ին: Այն «Տոմոհավկի» տարբերակ է, որը նախկինում արգելված էր Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 4 կմ/ժ
2 C°
 
   
23.02.2020
  10° 
24.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: