G7 գագաթաժողով. հավանական է ԵՄ-ԱՄՆ առևտրային լարվածության որոշակի թուլացում
Ֆրանսիայում ընթանում է Մեծ Յոթնյակի գագաթաժողովը, որի պաշտոնական մեկնարկը տրվեց երեկ՝ օգոստոսի 24-ին, Էմանուել Մակրոնի գլխավորած աշխատանքային ընթրիքով:
Ըստ հայտարարված օրակարգի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ճապոնիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի ղեկավարները կփորձեն լուծել աշխարհում առկա անհավասարությունների խնդիրը: Դրա ներքո առավել մեծ հնչեղություն ունի Միացյալ Նահանգների երկկողմանի առևտրային պրոտեկցիոնիստական քաղաքականությունը ուղղված Եվրոպային ու Չինաստանին:
Երկու տարածաշրջանների հետ էլ մասնակի կամ ամբողջական առևտրային սանկցիաների ներդրմամբ Միացյալ Նահանգները հարվածի տակ են դնում ինչպես այդ տարածաշրջանների ու սեփական տնտեսությունն, այնպես էլ համաշխարհային առևտրային նորմերն ու բնականոն ընթացքը, այդ թվում՝ ԱՀԿ գործունեությունը լայն իմաստով:
Չինաստան-ԱՄՆ փոխադարձ մաքսային սահմանափակումներն ու աճող դրույքաչափերն իսկապես գործընթացը հանգեցրել են առևտրային պատերազմի: Այս երկրների միջև յուրաքանչյուր խստացող գործողությանը պատասխան միջոցի կիրառումը դարձել է սկզբունքի հարց: Երկու երկրների միջև առևտրային լարվածության վերջին էսկալացիային ականատես եղանք օգոստոսի 24-ին, երբ հայտնի դարձավ Չինաստանի կողմից 75 մլրդ դոլարի ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսային դրույքաչափի բարձրացում 5%-ից 10%-ի: Ի դեպ, սա ամերիկյան նույնանման ավելի վաղ իրականացված գործողության պատասխանն էր, որի հերթական պատասխանի մասին երեկ Միացյալ Նահանգները հայտարարեց:
Մյուս կողմից Միացյալ Նահանգներ –ԵՄ առևտրային լարվածությունն է: Չայած այս դեպքում ամերիկյան թիրախում հայտնվել են ավելի քիչ ապրանքատեսակներ (ավտոմեքենաներ, գինիներ), ի տարբերություն Չինաստանի, սակայն խնդիրն այս պարագայում ավելի մեծ է: Մի կողմից դրա պատճառ է հանդիսանում այն հանգամանքը, որ Եվրամիության հետ առևտրային լարվածության մեջ մտնելով Միացյալ Նահանգները գործ ունի մի շարք երկրների հետ միաժամանակ: Բացի այդ, այս դեպքում Եվրոպայի պատասխան գործողությունները չեն սահմանափակվում միայն ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսային վճարների թանկացմամբ: Եվրամիությունն արդեն ամիսներ շարունակ զբաղվում է եվրոպական երկրներն ամերիկյան սանկցիաներից պաշտպանող հիմնադրամի մշակման վրա, որի մասին հերթական անգամ հայտարարվեց օգոստոսի 23-ին: Խոսքը 100 մլրդ դոլար արժողությամբ հիմնադրամի մասին է, որում կներդրվեն եվրոպական ընկերությունների արժեթղթեր:
Ամփոփելով կարող ենք ենթադրել, որ Միացյալ Նահանգների համար շատ ավելի հեռանկարային է Եվրամիության հետ փոխզիջումների հավանականությունը՝ հաշվի առնելով հանգամանքը, որը եվրոպական հակակշիռն իսկապես մեծ է: Մյուս կողմից ընդամենը օրեր առաջ Թրամփը հայտարարեց, որ Չինաստանի հետ առևտրային պատերազմն իր առաքելությունն է և որ ինքն ընտրյալ է, ով պետք է վերջ դնի այդ երկրի կողմից տասնամյակներ շարունակ ամերիկյան սեփականության թալանին: Այս հայտարարությունից առնվազն կարելի է ենթադրել, որ Չինաստանի նկատմամբ ամերիկյան տրամադրությունները հուսադրող չեն:
Ինչ վերաբերում է Մեծ Յոթնյակի գագաթաժողովից սպասումներին, ապա ամենայն հավանականությամբ Միացյալ Նահանգները կփորձի Եվրամիության հետ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել՝ կանխելու ԵՄ-Չինաստան հավանական միասնությունն այս հարցում:
այլ նյութեր այս թեմայով
- BRICS-ը մեծացնում է Արևմուտքին հակազդման պոտենցիալը նայած արևմտյան լրահոսում ու փորձագիտական շրջանակներում նկատվում է թերահավատություն կառույցի և դրա ընդլայնման...
- TikTok-ը զբաղվելու է չինական շուկայում իրանական արտադրանքը ներկայացնելով Բիզնեսմենը նշել է, որ Douyin-ի և MIMT-ի միջև գործընկերային նախագծի հիմնական նպատակը չինական շուկայում իրանական արտահանողների...
- Դեֆոլտից հետո՝ ռեցեսիա. բացասական սպասումներ ԱՄՆ տնտեսությունում Արդյո՞ք աշխարհի առաջատարը կբախվի նման խնդրի...
- Նավթի առաջարկը կնվազի. սպասումներ համաշխարհային տնտեսությունում Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս գործընթացն ու ինչպիսի՞ սպասումներ է ձևավորում համաշխարհային տնտեսությունում:
- ՕՊԵԿ+-ը համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը 2024 թվականին Դաշինքի երկրներն այս որոշումը համարել են կանխարգելիչ միջոց՝ շուկայի կայունությունը պահպանելու համար։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ