ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում քրեական գործ է հարուցվել Ռուսաստանից զենքի մատակարարման տենդերի տապալումից հետո

© РИА Новости / Евгений Биятов

Հայաստանի պաշտպանության նախարարության՝ զենքի մատակարարման վերաբերյալ տենդերի խափանումից հետո, որին մասնակցում էր միայն ռուսական ORSIS ընկերությունը, հարուցվել է քրեական գործ։ Այս մասին, ինչպես փոխանցում է Sputnik-Արմենիան, տեղեկացնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ORSIS-ի ներկայացուցչին:

2019թ.-ի մայիսին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր տենդեր՝ մի քանի միլիոն դոլար արժողության զենք-զինամթերք մատակարարելու վերաբերյալ։ Ռուսական ORSIS ընկերությունը հայտ էր ներկայացրել, սակայն տենդերը շուտով փակվել է՝ ընկերության համար անհայտ պատճառով։ Դրանից հետո ռուսական ընկերությունը դիմել է բողոքարկման հանձնաժողովին և Հայաստանում իրենց շահերը ներկայացնող փաստաբանին, որոնց գործողությունների արդյունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով։

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ մրցույթի վերաբերյալ իրավիճակը պարզելու համար իրենք արդեն դիմել են Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդին։

Հայաստանի ՊՆ-ն հաստատել է քրեական գործի հարուցման փաստը։ Գործը նախաքննության փուլում է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: