ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Զուրաբիշվիլին ցանկանում է Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի կազմ վերադարձնել իր նախագահության օրոք

© Sputnik / Александр Имедашвили

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր գլխավոր ցանկությունն ու հիմնական նպատակն է համարում Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձը հանրապետության կազմ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը` այս մասին Զուրաբիշվիլին օգոստոսի 26-ին գրել է Facebook-ում:

«Հավատում եմ, որ կգա ժամանակ, երբ Աբխազիան և Հարավային Օսիան խաղաղ ճանապարհով կվերադառնան Վրաստանի միասնական պետական տարածք: Իմ գլխավոր ցանկությունն ու հիմնական նպատակն այն է, որ դա տեղի ունենա մոտ ապագայում` իմ նախագահության ժամկետում, ինչի համար ես կօգտագործեմ բոլոր ուղիներն ու միջոցները»,- գրել է Զուրաբիշվիլին Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման 11-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ինչպես ընդգծել է Զուրաբիշվիլին, ինքը լինելու է այն բանի երաշխավորը, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչները «չնայած էթնիկական ծագմանը, Վրաստանի բոլոր քաղաքացիների նման ունենան արժանավայել կյանք, ընտրության իրավունք և խոսքի ազատություն»:

Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի իշխանությունները հնարավոր ամեն ինչ անում են՝ լուծելու Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչների խնդիրները հումանիտար, բժշկական ու կրթական ոլորտներում, ինչպես նաև բիզնեսի բնագավառում՝ «նրանց ծանր սոցիալական ու տնտեսական դրության պատճառով»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 20%
Քամի՝ 6 կմ/ժ
28 C°
 
15°  29° 
21.09.2019
  21° 
22.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը