ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն Ուկրաինիային օգնության ամենախոշոր փաթեթն է տրամադրել իր ամբողջ պատմության մեջ. Մոգերինի

ar.irna.ir

Եվրամիությունը վերջին հինգ տարում Ուկրաինային տրամադրել է օժանդակության տարբեր միջոցների՝ իր պատմության մեջ խոշորագույն փաթեթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 2-ին հայտարարել է Եվրոպայի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Ուկրաինայում հակամարտությունը տակավին ավարտված չէ, բայց այս հինգ տարում Ուկրաինան մեծ ուղի է անցել: Այսօր այն ավելի կայուն երկիր է, քան հինգ տարի առաջ էր:

Մեր աշխատանքն Ուկրաինայի հետ ուժեղ բաղադրիչ ունի անվտանգության ոլորտում, բայց մենք նաև ներդրումներ ենք կատարում երկրի մարդկային զարգացման, ենթակառուցվածքի, աշխատատեղերի ստեղծման բնագավառներում…»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելում: Նրա խոսքով՝ «այդ հինգ տարում մենք միագումար Ուկրաինային տրամադրել ենք օժանդակության ամենախոշոր փաթեթը Եվրամիության պատմության մեջ:

Ուկրաինան և Եվրամիությունը 2018 թվականի սեպտեմբերին ստորագրել են մակրոֆինանսական օգնության չորրորդ ծրագիրը՝ 1 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով, միջոցները տրամադրվում են որոշակի պայմանների կատարման դիմաց: Եվրամիությունն ավելի վաղ դեկտեմբերին Ուկրաինային է փոխանցել մակրոֆինանսական օգնության առաջին մասնաբաժինը՝ 500 միլիոն եվրոյի չափով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: