ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զարիֆը նշել է միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման պայմանը

The Straits Times

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆն հայտարարել է, որ եթե եվրոպական երկրները չապահովեն Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գծով պարտավորությունների կատարումը մինչև սեպտեմբերի 5-ը, Թեհրանը կգնա պարտավորությունների  կրճատումների երրորդ փուլին, փոխանցում է  РИА Новости-ն։

«Ինչ վերաբերում է մեր երրորդ քայլին, այն կլինի մեր պլանին համապատասխան, մենք բացահայտ ասել ենք այն մասին, որ ԳՀՀԾ 36-րդ կետը  որոշում է Իրանի իրավունքը ԳՀՀԾ մյուս մասնակիցների կողմից պարտավորությունների չկատարման դեպքում։ Մենք հավատարիմ ենք մեր պարտավորություններին։ Մենք ընդունել ենք համապատասխան գործողություններ։ Եթե դա անհրաժեշտ լինի, այսինքն՝ եթե եվրոպացիները չկարողանան մինչև այդ ամսաթիվը կատարել իրենց պարտավորությունները, մենք, իհարկե, կձեռնարկենք երրորդ քայլը»,- ասել է Զարիֆը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    11.10.2024
       
    12.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: