ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հինգ վարչապետ յոթ տարում. Վրաստան

geworld.ge

Օրերս Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց` այդ մասին հայտնելով ֆեյսբուքյան բավական երկար գրառմամբ, որում ասվում էր. «2018 թվականին վարչապետի պաշտոնում իմ թեկնածության առաջադրման գլխավոր նպատակը երկրի զարգացման ռազմավարության ներդրումն էր, որը հետագա տարիներին կապահովեր մեր պետական նպատակների իրագործումը, կդառնար երկրի զարգացման այբուբենը», - Ֆեյսբուքում գրել է նա՝ հավելելով, որ այդ առաքելությունը կատարված է համարում և որոշել է թողնել պաշտոնը: Բախտաձեն նաև նշել է, որ պաշտոնը թողնելուց հետո կշարունակի մնալ «Վրացական երազանք»-ի անդամ և «երկրի հավատարիմ զինվորը»: Նա առաջին վարչապետն է, որն իր հրաժարականի մասին հայտարարությունն արել է Ֆեյսբուքում։

Վրաստանի նոր վարչապետ է դարձել ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան: Նա Վրաստանի 5-րդ վարչապետն է յոթ տարում։ Բախտաձեի հրաժարականի լուրը ստվերվեց, Գախարիայի վարչապետ դառնալով, որի դեմ մոտ երեք ամիս է՝ ցույցեր են ընթանում Վրաստանում, և ցուցարարները պահանջում էին նախարարի հրաժարականը: Դրա համար առիթ է դարձել հունիսի 18-ի ընդդիմադիր ցույցի կոշտ ցրումը, երբ ոստիկանությունն ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ էր կիրառել։ Նա Վրաստանի քաղաքական ասպարեզում հայտնվել է 2013թ-ին, երբ Իվանիշվիլին նրան նշանակել էր բիզնեսի հարցերով օմբուդսմեն։ Գախարիան Մոսկվայում է համալսարանն ավարտել և բավականին երկար այնտեղ մասնավոր բիզնեսով է զբաղվել, ավելին՝ մինչև 2016 թվականը եղել է Ռուսաստանի քաղաքացի և այդ հանգամանքը ևս չի ընկալվել հասարակության կողմից:

2020 թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, Իվանիշվիլին իրեն հավատարիմ կադրերով է շրջապատել, որոնք, ի տարբերություն ավելի մեղմ նախկին վարչապետներ Կվիրիկաշվիլիի և Բախտաձեի, «բազե» են համարվում։ Նախկին վարչապետի քաղաքական փոքր կշիռն  ընդգծելու համար ընդդիմադիրներն ու փորձագետները հատկապես մատնացույց են անում այն փաստը, որ երբ սեպտեմբերի 2-ին Մամուկա Բախտաձեն հրաժեշտի ասուլիս էր տալիս և իր աշխատանքի արդյունքներն էր ամփոփում, Հանրային ալիքով, որը վերահսկում է իշխող կուսակցությունը, բասկետբոլային խաղ էր ցուցադրում։

Ընտրությունների նախաշեմին Բախտաձեն գուցե չէր կարողանա իրականացնել «Վրացական երազանքի» երեազանքը և չուներ քաղաքական այն կշիռն ու հեղինակություն, որ կարողանար լուծել այն խնդիրները, որոնք կանգնած են «Վրացական երազանքի» առջև կարևորագույն ընտրություններից մեկ տարի առաջ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: