ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Հույս ունենք, որ ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքի խնդրի հետ կապված կկարողանանք հասնել արդյունքի. ԱԳ փոխնախարար

Ազգային ժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների հետ կապված խնդրից, հայտնում է «Panorama.am»-ը։

«Մի քանի օր առաջ Դուք հայտարարություն արեցիք ՀՀ քաղաքացիների՝ Ռուսաստանում վարորդական իրավունքների հետ կապված։ Ձեր հայտարարությունից անմիջապես հետո ռուսական կողմից եղավ արձագանք և պարոն Զատուլինն ընդունեց, որ կա խտրական վերաբերմունք։ Ինձ հետաքրքիր է՝ դրանից հետո որևէ խոսակցություն եղե՞լ է և ինչ փուլում է գտնվում հիմա այս խնդիրը, սա չափազանց զգայուն հարց է դրաձել մեր քաղաքացիների համար»,- հարցրեց պատգամավորը։

Ի պատասխան փոխնախարարն ասաց. «Երեկ Մոսկվայում ԵԱՏՄ խորհրդի նիստն էր, որտեղ օրակարգում կրկին այդ հարցն էր։ Հարցը երկու ուղղությամբ է քննարկվում՝ բազմակողմ և երկկողմ։ Բազմակողմ, քանի որ համապատասխան պայմանագիրը ԵԱՏՄ մասին չի նախատեսում այդպիսի սահմանափակում, երկկողմ, քանի որ այս սահմանափակումն իրականացվել է համապատասխան ռուսական օրենքով, և այդ օրենքն այնպես է ընդունվել, որ անդամ պետություններից միայն Հայաստանի վրա է տարածվում այդ սահմանափակումը։ Այդ ուղղաթյամբ աշխատանքը շարունակվում է և մենք հույս ունենք, որ կկարողանանք հասնել արդյունքի»։


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 41%
Քամի՝ 8 կմ/ժ
24 C°
 
15°  28° 
17.09.2019
14°  27° 
18.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը