ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 555,18 դրամ ԱՐԾԱԹ - 262,3 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 007,91 դրամ

Այնքան էլ իրավաչափ չէ երկու ահաբեկչի, երկու մանկասպանի փոխանակել մոլորված մարդկանց հետ. Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին` արդյոք հնարավո՞ր է փոխանակել «Շուշի քրեակատարողական հիմնարկում» գտնվող ադրբեջանցի երկու դիվերսանտին Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների և զինծառայողների հետ, նշեց, որ այդպիսի փոխանակումն իրավաչափ չի համարում, հայտնում է «Panorama.am»-ը:

«Այստեղ մի քանի խնդիր կա։ Այդքան էլ իրավաչափ չէ երկու ահաբեկչի, երկու մանկասպանի փոխանակել մոլորված մարդկանց հետ: Սա խնդրի մի կողմն է, կա մյուս կողմը. իսկ ո՞վ է ասել, որ իրենք համաձայն են այդ երկուսի դիմաց բոլորին հետ տալ, մի հատ էլ թողեն, որ գնանք «Արաբո» ջոկատի տղաների շիրիմների տեղը գտնենք: Այս երկրորդ մասով հազար անգամ իրենց հետ քննարկում եղել է, հազար անգամ առաջարկել ենք՝ դուք էլ ունեք անհետ կորածներ, մենք էլ ձեզ կարող ենք թույլ տալ և այլն: Բայց մոռանում եք, որ մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, մոռանում եք, որ մենք իրենց հետ ուղիղ կապ չունենք, միջնորդավորված կապ է, որտեղ շատ անկանխատեսելի է, թե ինչ են մտածում, ինչպես են մտածում»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 49%
Քամի՝ 5 կմ/ժ
6 C°
 
-1°   
23.11.2019
-1°   
24.11.2019
Հարցում

Կո՞ղմ եք ՀՀ վարչապետի առաջարկած բանաձևին, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար։