ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԱ․ Հայտնի են Ասլանյանի, Շահինյանի և Ալեքսանյանի մրցակիցները

Ղազախստանի մայրաքաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 67, 87 և 97 կգ քաշային ըմբիշներն իմացան իրենց առաջին մրցակիցներին, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ 

Սեպտեմբերի 15-ին մեդալների և Տոկիո-2020-ի ուղեգրերի համար պայքարի մեջ կմտնեն 3 հայ ըմբիշներ։

67 կգ քաշային Կարեն Ասլանյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի տաջիկ Ախմեդովը։

87 կգ քաշային Արթուր Շահինյանը պայքարը կսկսի 1/32 եզրափակչից։ Մրցակիցը կուբացի Դանիել Գրեգորիչ Հեչեվարիան է։

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ևս պայքարը կսկսի 1/32-ից, որտեղ կմրցի բելառուս Հրաբովիկի հետ։

Հիշեցնենք, որ այսօր կիսաեզրափակչում հանդես կգա 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը։ Նա ուժերը կչափի աշխարհի գործող չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանի հետ։

72 կգ քաշային Մալխաս Ամոյանն ու 55 կգ քաշային Նորայր Հախոյանը դեռևս պահպաում են բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու շանսերը։  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: