ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 746,21 դրամ ԱՐԾԱԹ - 379,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 702,61 դրամ

Ռոուհանին նախազգուշացում է որակել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա եմենցիների գրոհը

AP

Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումը Եմենի ժողովրդի կողմից նախազգուշացումն էր նրանց համար, ովքեր պատերազմ են սանձազերծել այդ երկրում, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Եմենցիները չեն գրոհել հիվանդանոցի կամ դպրոցի վրա, նրանք հարված են հասցրել արդյունաբերական օբյեկտի, որպեսզի նախազգուշացնեն իրենց թշնամիներին: Թշնամական ուժերը պետք է դաս քաղեն Եմենում ստեղծված իրադրությունից և դադարեցնեն ռազմական գործողությունները տարածաշրջանում», - Ռոուհանիի խոսքը մեջբերվում է Իրանի նախագահի պաշտոնական կայքում:

Նա հավելել է, որ «պատերազմն սկսել են ոչ թե եմենցիները, այլ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և մի քանի այլ երկրներ»: «Իրանի հասցեին սուտ մեղադրանքների փոխարեն պետք է հաշվի առնել ոտքի կանգնած ժողովուրդների ուժը»,-նշել  է նա:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 5 կմ/ժ
22 C°
 
15°  27° 
27.09.2020
15°  27° 
28.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: