Վարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է Դաշնակցության` ԱՄՆ Արևմտյան ափի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում աշխատանքային այցով գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ կուսակցության` ԱՄՆ Արևմտյան ափի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ բյուրոյի անդամ դոկտոր Վիգեն Յակուբյանի և ՀՅԴ Արևմտյան ափի կենտրոնական կոմիտեի անդամ Ավետիք Իզմիրլյանի գլխավորությամբ։
Ողջունելով ՀՅԴ ններկայացուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոն Յակուբյան, հարգելի պարոն Իզմիրլյան, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ հանդիպելու այս առիթի համար։ Բարձր եմ գնահատում Հայ եղափոխական դաշնակցության գործունեությունը ընդհանրապես և նաև հայապահպանության գործում։ Կարծում եմ, որ այդ առումով էլ մենք մի նոր փուլի ենք հասել, որովհետև, իհարկե, հայապահպանությունը շատ կարևոր գործունեություն է, որը մեզ բերել-հասցրել է այսօրվա հանգրվանին։ Այսօր մենք խոսում ենք ռազմավարական, հեռանկարային խնդիրների մասին, բայց կարծում եմ կա մի փոքր նյուանս, որ պետք է ավելացնել՝ հայապահպանություն ասելով պետք է նկատի ունենալ ոչ միայն պահպանում, այլև պետք է արդեն զարգացման մասին մտածենք։
ՀՅԴ-ն Հայաստանի ներքաղաքական կյանքում բավական ակտիվ դերակատարում է ունեցել և ունի։ Այդ դերակատարման ընթացքում միշտ չէ, որ ես համաձայն եմ եղել Դաշնակցության հետ, միշտ չէ, որ մենք համաձայնություն ենք ունեցել, բայց մեր համազգային նպատակների համատեքստում դա ոչ մի բան չի փոխում, որովհետև այն հարցերը, որոնց վերաբերյալ մենք այդքան էլ համաձայն չենք, այնքան էլ էական չեն, եթե կան բազմաթիվ ռազմավարական բնույթի հարցեր, որոնց շուրջ մենք համաձայն ենք։ Ուստի շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Ես այս ընթացքում էլ որոշակի շփումներ եմ ունեցել և միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել, որպեսզի այս շփումները շարունակվեն և նոր իմաստ ստանան։
Չեմ թաքցրել և կարծում եմ, որ ՀՅԴ-ն նաև պետք է որոշակի վերագնահատումներ անի վերջին շրջանում Հայաստանում ծավալած գործունեության առնչությամբ, նկատի ունեմ որպես իշխող կոալիցիայի անդամ, և իմ համոզմունքն այն է, որ դա շատ կարևոր կլինի Հայաստանում հենց Դաշնակցության հետագա իմիջի և գործունեության համար»։
ՀՅԴ բյուրոյի անդամ Վիգեն Յակուբյանը, հանդիպման մասնակիցների անունից ողջունելով վարչապետին ԱՄՆ-ում, ասել է. «Մեծարգո պարոն վարչապետ, ՀՀ իշխանության մեծարգո ներկայացուցիչներ, մեծարգո գլխավոր հյուպատոս, մեզ համար մեծ հպարտություն է Ձեզ այստեղ դիմավորելը։ Դաշնակցության, ինչպես նաև Ամերիկայի Արևմտյան ափի մեր կազմակերպության ներկայացուցիչների անունից Ձեզ բարի գալուստ ենք մաղթում։ Մեզ համար իսկապես նշանակություն ունի Ձեր ներկայությունն այստեղ, մանավանդ նկատի ունենալով, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ընթացքում մեր ժողովուրդն իսկապես հավաք, միահամուռ ձայն բարձրացրեց և այդ ձայնի մեջ բյուրեղացրեց այն տեսլականը, որ մեր կազմակերպության համար պայքարի առարկա է եղել 128 տարուց ավելի։ Այդ իմաստով նկատում և հաստատում ենք, որ այդ շարժումը, ամեն ինչից բացի, պահանջատիրության, արդար կարգերի հաստատման, տնտեսական կայունության, ազգային տեսլականի նկատմամբ հանձնառության հույս արթնացրեց՝ հույս, որ ժողովրդի վերապրելու համար անհետաձգելի էր և կարևոր։ Մենք դա գնահատում ենք, ինչպես նաև գնահատում ենք Ձեր՝ այդ իրականության խորհրդանիշը լինելը։ Մեզ համար այդ շարժումը ժողովրդին հավաքելու, մեր միասնականության կանչն ամրագրելու, մեր տեսլականները և ժողովրդի համահայկականությունը խարսխելու, արտահայտելու լավագույն արտացոլումներից էր։ Մեր հույսը և ակնկալիքն է, որ այդ համախմբման տեսլականը կշարունակվի ապագայում, և հույս կունենանք, որ հեռու կմնանք մեր ժողովրդին տարանջատող բաժանարար գծերից, սակայն միշտ օրենքի գերակայությունը գնահատելով և միշտ Սահմանադրությունը ամեն ինչից բարձր դասելով»։
Համահայկականության օրակարգի ձևավորման և կյանքի կոչման համատեքստում վարչապետը և ՀՅԴ՝ Ամերիկայի Արևմտյան ափի ներկայացուցիչները կարևորել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ինստիտուցիոնալացումը։ Ավետիք Իզմիրլյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է Արևմտյան Ամերիկայի Համահայկական խորհուրդ, որի մեջ ընդգրկված են մի շարք կազմակերպություններ, և աշխատանք է տարվում կառույցում սփյուռքահայերի ներգրավվածության շրջանակը հնարավորինս ընդլայնելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այն ինչպես լավ հարթակ է Արևմտյան Ամերիկայում բնակվող և գործունեություն ծավալող հայերի իրավունքների պաշտպանության համար, այնպես էլ համազգային հարցերում՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման և զարգացման գործում առավելագույն ներդրում ունենալու համար։
Վարչապետ Փաշինյանը և ՀՅԴ կուսակցության՝ Ամերիկայի Արևմտյան ափի ներկայացուցիչները քննարկել են Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների բնույթին և վերաիմաստավորմանը, համահայկականության օրակարգի ձևավորմանը, հայապահպանության, հեղափոխության ընթացքում կանանց ներգրավվածության, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, տնտեսության զարգացման, դատական համակարգի բարեփոխումների, սոցիալական արդարության հաստատման, Հայաստանի զարգացման գործընթացում Սփյուռքի ամբողջական և լիարժեք մասնակցության ձևաչափին վերաբերող հարցեր։
այլ նյութեր այս թեմայով
- Էրդողանն ասել է, որ ԱՄՆ-ը ուշացնում է F-16-երի մատակարարումները Թուրքիայի ՌՕՈւ-ի համար «Այդ հարցը դեռ սեղանին է»,- ասել է Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու համար Մադրիդ մեկնելուց առաջ տված...
- Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ Էրդողանն ու Բայդենը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունների տարբեր ասպեկտները և տարածաշրջանային գործընթացները:
- ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել Այցի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարը հանդիպել է նաև Ամերիկայի Միացյալ...
- Բայդենը նախատեսում է իր թեկնածությունը քվեարկության դնել երկրորդ ժամկետի համար. Սպիտակ տուն Սպիտակ տան մամուլի քարտուղարը հերքել է New York Times-ի ավելի վաղ հրապարակված այն պնդումները, որ 79-ամյա գործող նախագահի...
- Բայդենը մեկնում է Հոլիվուդ 54-ամյա հումորիստը նաև թվիթերյան իր միկրոբլոգում կիսվել է, որ առաջիկա եթերի հետ կապված «ոչ մի անսարքություն» չկա:
-
21:20
Ստեփանակերտում տեղի է ունեցել ԱՀ ԱԳ նախարարության՝ «Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսը
-
21:14
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
-
19:09
Հաջողվել է մոտեցնել Երևանի ու Բաքվի մոտեցումները տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ
-
18:18
Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել
-
17:07
ԱԺ-ի վավերացմանը ներկայացվեց տիեզերական ոլորտում ԱՊՀ պետությունների համատեղ գործունեության իրականացման համաձայնագիրը
-
16:07
Վնասվել են նաև մոտակայքում կայանած ավտոմեքենաներ․ ԱԻՆ-ի նոր մանրամասները՝ բանկի պայթյունի վերաբերյալ
-
15:31
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:20
Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթն էական և կարևոր ազդեցություն է ունենալու ՀՀ զինված ուժերի զարգացման գործում. ՀՀ պաշտպանության նախարար
-
13:33
Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևի կյանքի կոչման հարցում դեռ շատ անելիքներ կան. Բունդեսթագի փոխնախագահ
-
13:12
Մահացել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամադ Բարկինդոն
-
12:38
Հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողներին անհատույց կտրամադրվի բնակարան. Սուրեն Պապիկյան
-
12:04
Իրանի հետ ստատուս-քվոյի պահպանումը կարող է հանգեցնել միջուկային սպառազինությունների մրցավազքի. Իսրայելի վարչապետ
-
11:17
Քիսինջերը հայտնել է, որ ԱՄՆ-ին և աշխարհին ավելի ականավոր քաղաքական առաջնորդներ են անհրաժեշտ
-
11:15
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է
-
10:37
Հայաստան կժամանի Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը
-
10:01
ԱՄՆ-ն կոչ է արել հեռացնել Ռուսաստանի սպորտային ֆեդերացիաներին միջազգային կազմակերպություններից
-
09:25
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
23:53
«Դիմադրություն» շարժումը վաղը հանրային քննարկում կանցկացնի Սարյանի արձանի մոտ
-
22:45
Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ
-
22:07
Թուրքիան շարունակում է բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հացահատիկային միջանցքի ստեղծման շուրջ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
18:42
«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
19:06
Ադրբեջանի ցինիզմը նորանոր դրսևորումներ է ստանում
-
19:42
Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ի առաջին օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում
Խոնավություն՝ 29%
Քամի՝ 6,69 կմ/ժ