ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրագոտու տնտեսությունը վերականգնման նշաններ ցույց չի տալիս

Financial Times

Եվրագոտու տնտեսությունը վերականգնման համոզիչ նշաններ չի ցուցաբերում, այլ ցուցաբերում է արտադրական ոլորտի անկում, որը կարող է տարածվել մնացած ոլորտների վրա, հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին։ Այս մասին հաղորդում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:

«Եթե նայենք դեպի ապագա, վերջին տվյալները և շրջանցող ինդիկատորները, ինչպիսիք են արտադրական ոլորտում նոր արտահանման պատվերները, մոտ ապագայում աճի վերականգնման համոզիչ նշաններ չեն ցուցաբերում, և ռիսկերի հավասարակշռությունը աճի կանխատեսման համար շարունակում է թեքվել նվազման կողմը»,- ասել է ԵԿԲ ղեկավարը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովում։

Նրա խոսքերով, նման կանխատեսումը պահանջում է երկար ժամանակ ծայրահեղ հարմարվողական դրամավարկային քաղաքականություն։

Բազային արժեզրկումը Եվրամիությունում թույլ է մնում, ասել է Դրագին՝ հավելելով, որ ԵԿԲ-ն դեռևս պատրաստ է հարմարեցնել բոլոր գործիքները, եթե դա պահանջի արժեզրկման կանխատեսումը։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: