ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակոբ Մկրտչյան. Հաղթանակս նվիրում եմ որդուս

Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 89 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակված Հակոբ Մկրտչյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատմել է տպավորությունների մասին: 2014 թվականին Հակոբ Մկրտչյանը դարձել էր պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն և, համեմատելով 2 նվաճումները, նշեց հետևյալը.

«Եթե անկեղծ, համեմատելը դժվար կլինի: Զգացողությունները նույնն են՝ ինչ այն ժամանակ էր, քանի որ մարզիկի համար իր բոլոր նվաճումները կարևոր են»,- ասաց նա:

Հակոբ Մկրտչյանը կարևորում է ընտանիքի գործոնն իր հաղթանակներում: Գյումրեցի ծանրորդը հաղթանակը նվիրում է որդուն, որը կծնվի մի քանի ամսից. «Հաղթանակս նվիրում եմ որդուս: Իսկ ընտանիքիս գործոնը շատ մեծ է, քանի որ ամեն առաջնության մասնակցելիս մտածում եմ, որ ամեն ինչ անում եմ նրանց բարեկեցիկ ապագայի համար»,- խոսքը եզրափակեց Հակոբ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի գործող չեմպիոնը երկամարտում գրանցել էր 375 կգ (167+208) արդյունք: Պոկում վարժությունում գյումրեցի ծանրորդը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    23°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: