ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում մեկնարկեց Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

Armenpress

Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը` սեպտեմբերի 26-ին, մի խումբ պետական այրեր, եկեղեցականներ, մտավորականներ և արվեստասերներ այցելեցին Կոմիտասի անվան այգու պանթեոն` ծաղիկներ խոնարհելով հայ կոմպոզիտորական արվեստի հիմնադրի շիրիմին: Այնուհետև կատարվեց հոգեհանգստի կարգ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոմիտաս վարդապետի հոգու խաղաղության համար աղոթք հնչեցրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: 

«Կոմիտաս վարդապետն արդեն շուրջ մեկ դար իր հայրենաբույր և սրբազան երգով հատել է ժամանակի և տարածության սահմանները՝ հայկական ինքնության արմատներից սնվող ու արդյունավորվող ստեղծագործությամբ դառնալով զրուցակիցը հայ և այլազգի երաժշտասեր յուրաքանչյուր անձի հոգու ապրումներին»,-ասաց Վեհափառը։

Նա ընդգծեց, որ Կոմիտասն Աստծո, եկեղեցու և հայրենիքի հանդեպ իր անսասան հավատով մաքրեց ու հայացրեց մեր երգը, ստեղծեց այն հոգևոր պարարտ անդաստանը, որտեղ հայը հավիտենապես ճանաչում է իր հոգևոր «ես»-ը, առերեսվում դարերի խորքից հնչող հայրապետների ու վարդապետների նվիրական աղոթքին, հայրենաշունչ և խրոխտ նախնյաց զգացումներին, շինականի անկեղծ ու ստեղծագործ հորովելին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը խոստովանեց, որ Կոմիտասի իր ամենասիրելի ստեղծագործությունը «Կռունկ»-ն է:

Նա շեշտեց, որ Կոմիտասի ներդրումը մեր մշակույթում հսկայական է և նրա 150-ամյակի շրջանակում իրականացվող բազմաթիվ միջոցառումները վկայում են, որ պետությունը, իշխանությունը և հասարակությունը գնահատում է Կոմիտասի արվեստը:

Արարողությանը ներկա էին նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ազգային բարերար Գաբրիել Չեմբերջյան, մշակույթի գործիչներ և այլ մտավորականներ:

Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը թանգարան-ինստիտուտում մեկնարկեց Վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կոմիտասի թանգարանում հնչեցրեց թանգարանի զանգը` ազդարարելով հոբելյանական միջոցառումների մեկնարկը: 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    19 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: