ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սրահը Սիրիայի ԱԳ նախարարի ելույթի ժամանակ

Իսրայելական պատվիրակությունը չի գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի անցկացման դահլիճում, երբ ամբիոնից ելույթ է ունեցել Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը, որը սուր քննադատություններ է հնչեցրել Իսրայելի հասցեին:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, իսրայելական պատվիրակության բոլոր տեղերը դատարկ են մնացել սիրիացի նախարարի 30 րոպեանոց ելույթի ժամանակ:

Իր ելույթում Մուալլեմը մեծ ուշադրություն է դարձրել Գոլանի բարձունքներում տիրող իրավիճակին: «Իսրայելն օկուպացրել է օտար տարածքները: Գոլանի բարձունքները եղել են և միշտ կլինեն Սիրիայի մի մասը, Իսրայելին պետք է ստիպել կատարել ՄԱԿ-ի բանաձևերը»,- ասել է սիրիացի պաշտոնյան:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: