ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի կողմից ՄԱԿ-ի խաղաղության դեսպան կնշանակվի Լորիս Ճգնավորյանը

Հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր և նկարիչ, Իրանի հայ համայնքի ներկայացուցիչ Լորիս Ճգնավորյանին առաջարկել են դառնալ  ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Իրանի կողմից: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:

Չորեքշաբթի ՄԱԿ-ի ներկայացուցչության աջակցությամբ Թեհրանում կայացել է խաղաղության միջազգային օրվան նվիրված «Աշխարհի մշակույթը» խորագրով միջոցառումը:

Այդ միջոցառմանը Իրանում Միավորված ազգերի կազմակերպության տեղեկատվական կենտրոնի տնօրեն Մարիա Դոցենկոն ընթերցել է ՄԱԿ-ի գործադիր տնօրենի ուղերձը խաղաղության օրվա առթիվ:

Նույն միջոցառման ժամանակ գեղարվեստական և հումանիտար գործունեության 70-ամյա փորձ ունեցող Լորիս Ճգնավորյանին առաջարկվել է դառնալ ՄԱԿ-ի բարի կամքի և խաղաղության դեսպան Իրանի կողմից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: