Հայաստան-Սինգապուր համագործակցություն. սպասումներն ու իրականությունը
Հայաստանում է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը, ով հոկտեմբերի մեկին կմասնակցի Երևանում անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Մինչ ԵԱՏՄ միջոցառումը, Սինգապուրի վարչապետը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ամփոփելով հանդիպման արդյունքները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայաստանի և Սինգապուրի միջև կկնքվի ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին երկկողմ համաձայնագիր:
Հիշեցնենք, որ Կառավարությունը սեպտեմբերի 26-ին հավանություն էր տվել «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրի ստորագրմանը:
Համաձայնագիրը ենթադրում է երկու երկրների միջև առևտրի, ծառայությունների և ներդրումների իրականացման գործընթացների ազատականացում:
Ի՞նչ ունենք այսօր:
Պետք է նշել, որ 2018թ.-ին տարեկան կտրվածքով, Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանից դեպի Սինգապուր արտահանման թիվը կազմել է մոտ 679 հազար դոլար, իսկ ներմուծումը՝ մոտ 1,5 մլն դոլար:
Ի՞նչ կտա համաձայնագիրը:
Համաձայնագիրը նախատեսում է Հայաստանից Սինգապուր արտահանվող ապրանքների նկատմամբ զրոյական մաքսատուրքի սահմանում: Սա որոշակիորեն կնպաստի դեպի այդ երկիր արտահանման ծավալների աճին: Համաձայնագիրն, անշուշտ, ունի մի քանի դրույթներ, որոնք այս ոլորտում լրացուցիչ աշխուժություն կապահովեն: Օրինակ, այն ներառում է այնպիսի ոլորտներին առնչվող հավելվածներ, որտեղ Հայաստանի կողմից կան որոշակի սահմանափակումներ, այդ թվում՝ սինգապուրցիների համար: Մինչդեռ փոքր առևտրաշրջանառությունը վկայում է, որ այս ոլորտում փոխադարձ տնտեսական հետաքրքրությունների մեծացմանն ուղղված անելիքներ կան, և համաձայնագիրն այս իմաստով անհրաժեշտ, բայց բավարար միջոցառում չէ:
Սինգապուրի հետ փոխադարձ տնտեսական հետաքրքրության աճին ավելի շատ նպաստ կբերի ԵԱՏՄ- Սինգապուր համաձայնագիրը, որի ստորագրումը նախատեսվում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ այս պարագայում Սինգապուրի տնտեսական թիրախը ԵԱՏՄ 180 մլն-անոց շուկան է: Հայաստանն առավելագույնս պետք է օգտվի հենց այս համաձայնագրից՝ հայկական տնտեսության նկատմամբ սինգապուրցիների հետաքրքրությունը բարձրացնելու համար:
Սինգապուրի հետ կնքվելիք երկկողմ համաձայնագրի մասով, ավելի շատ կարելի է կենտրոնանալ օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա (ՕՈՒՆ): Սինգապուրյան կապիտալի ներհոսքն ավելացնելու հրամայական ևս ունենք, այս ուղղությամբ տարվեն աշխատանքներ՝ որպես իրավական հիմք՝ ունենալով երկկողմ համաձայնագիրը: Դրան կնպաստի նաև այս տարվա հուլիսին Հայաստանի և Սինգապուրի միջև կնքված կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը: Սակայն միևնույն ժամանակ պետք է ի նկատի ունենալ, որ ներդրումների ներգրավմանն ուղղված գործողությունների մշակման ընթացքում պետք է կարողանալ չեզոքացնել ներդրումային մի քանի խոշոր ծրագրերի նկատմամբ վերջին մեկուկես տարվա ընթացքում պետական մակարդակով իրականացված ոտնձգությունների ֆոնային հետևանքները մեր երկրի ներդրումային գրավչության վրա, ինչն իրականում շատ դժվար կլինի:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը,...
- Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական...
- Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը...
- Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում նվազեցվեց ԿԲ սպասումների գործողության վրա ազդող գործոնների, հիմնականան մեսիջների և ձևավորված սպասումների շուրջ «Հայացք»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ