ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը և Պուտինը քննարկել են գազի գնի թեման. Վլադիմիր Կարապետյան

Երեկ կայացած երկկողմ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են գազի գնի թեման, սակայն հասկանալի է, որ երկու երկրների առաջնորդները չէ, որ պետք է գազի գնի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Այնուամենայնիվ, դա վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին, և ավելի ճիշտ կլինի, որ իրենց բանակցությունների արդյունքում դա ձևավորվի»,- ասաց նա։

Վլադիմիր Կարապետյանը միաժամանակ տեղեկացրեց, որ երեկ կայացած Փաշինյան-Պուտին երկու հանդիպումներից մեկը տևել է շուրջ 1,5 ժամ, մյուսը՝ շուրջ 1 ժամ 15 րոպե։

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ՀՀ վարչապետին պաշտոնական այցի հրավերին՝ Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ հրավերն ընդամենը երեկ է ստացվել, և դեռևս վաղ է Մոսկվա այցի ժամկետների մասին խոսել։

«Երբ գերատեսչությունները կառավարությունից հանձնարարություն կստանան, կնախապատրաստեն այդ այցելությունը», - նշեց վարչապետի մամուլի խոսնակը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    9 C°
     
    20°  11° 
    08.05.2024
    22°  11° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: