Պուտին-Փաշինյան երկխոսությունն այսօր բավական բարդ է ընթանում

Պուտին-Փաշինյան երկխոսությունն այսօր բավական բարդ է ընթանում: Այդ մասին է վկայում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցը:
Իսկզբանե ակնկալիքներն այցից դրական չէին, մամուլում նույնիսկ լուրեր էին շրջանառվում, որ Պուտինը չի այցելի Հայաստան, կամ այցի ընթացքում հանդիպում կունենա Ռոբերտ Քոչարյանի հետ և այլն: Այցը կայացավ, բայց ֆորմալ ձևակերպումներից դուրս ամեն ինչ վկայում է, որ Երևանի ու Մոսկվայի երկխոսությունն այնքան էլ հարթ չէ: Բելլա Քոչարյանի հետ հանդիպումը ՌԴ դեսպանության տարածքում դրա ամենավառ, բայց ոչ միակ վկայությունն է:
Նույն օրը երկու հանդիպումների անցկացումը վկայում է այն մասին, որ օրակարգում բավական բարդ հարցեր կան, որոնց շուրջ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: Նման հարցերից մեկը Հայաստան մատակարարվող գազի գնի բարձրացումն է: Անկախ նրանից, այդ բարձրացումն օբյեկտիվ, տնտեսական պատճառներ ունի, թե նաև որպես քաղաքական ճնշման գործիք է օգտագործվում, ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունների համար դա ծանր հարված է լինելու: Իսկ Մոսկվան, կարծես, հակված չէ հեշտ զիջումների: Մյուս կարևոր հարցը՝ Հարավկովկասյան երկաթուղու ճակատագիրն է:
Բացի այդ, արարողակարգային մի շարք մանր հարցերում էլ որոշակի լարվածություն նկատվում էր՝ սկսած Ռուսաստանի ղեկավարի համար անընկալելի սելֆիներից մինչև օդանավակայանում նրան չդիմավորելը, ինչը փորձ արվեց շտկել ճանապարհելու միջոցով:
Վարչապետ Փաշինյանը հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների մասին նշել էր, որ դրանք «հուսալի եւ դրական հունի մեջ են», «դինամիկ զարգացում են ապրում»: Նման գնահատականներն ավելի շատ հանրության շրջանում առկա մտավախությունները փարատելուն են ուղղված: Առաջին անգամ չէ, որ նրա կողմից նման գնահատականներ են հնչում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ: Եթե դրանք հիմնավոր լինեն և հասարակությունը տեսնի դրանց արդյունքները, շատ ավելի լավ կլինի:
Հայ-ռուսական օրակարգում առկա խնդիրների լուծումը միայն կվկայի բարձր որակի երկխոսության մասին: Այցը երկու կողմերի համար էլ բավական բարդ էր, արդյունքները՝ դեռ անորոշ:
այլ նյութեր այս թեմայով
- Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի կապակցությամբ. Փաշինյանը՝ Միշուստինին Մեծ հաղթանակի հիշողությունը պարտավորեցնում է ամրապնդել մեր ժառանգած բարեկամական կապերը և համապարփակ զարգացնել...
- Մեծ անցյալի հիշողությունը պարտավորեցնում է ամրապնդել մեր ժառանգած բարեկամական կապերը և համակողմանիորեն զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները. Փաշինյանի ուղերձը՝ Պուտինին Այսօր մենք անսահման երախտագիտության զգացումով հիշում ենք բոլոր նրանց, ով վճռական ներդրում է ունեցել խաղաղության...
- ՀՀ գլխավոր դատախազը մեկնել է Սանկտ Պետերբուրգ Այցի շրջանակներում նախատեսված է եկկողմ հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ:
- Պուտին-Փաշինյան երկխոսության առեղծվածը Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ...
- Ստորագրվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) համատեղ արձանագրություն Հայաստան ժամանած ՌԴ հարավային ռազմական շրջանի աշխատանքային խմբի հետ անցկացված խորհրդակցությունների ընթացքում...
-
18:25
ՊՆ-ն հայտարարում է մրցույթ ՏՏ ոլորտի մասնագետ զորակոչիկների համար
-
18:17
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպմանը
-
17:30
Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին
-
17:13
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Իրան-Հայաստան բարեկամության միության Թավրիզի գրասենյակի տնօրենի հետ
-
16:45
Իրանը սպասում է ԱՄՆ պատասխանին՝ միջուկային բանակցությունների հարցում
-
16:16
ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում Հայաստանը միակ երկիրն է, որը երկնիշ գնաճ չունի. Գևորգ Պապոյան
-
16:11
Գնել Սանոսյանն ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը քննարկել են բեռնափոխադրումների հետ կապված հարցեր
-
16:02
Հայ-ադրբեջանական շփումներ. կարևոր հարցեր՝ հանդիպումներին ընդառաջ
-
16:01
ՀԱՊԿ երկրների ղեկավարները Մոսկվայում սկսել են վերջին 2,5 տարվա ընթացքում առաջին դեմ առ դեմ գագաթաժողովը
-
15:59
ՆԱՏՕ-ն չպետք է պատրանք ունենա, որ Ռուսաստանը կհամակերպվի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը
-
15:54
ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները
-
15:25
Ավտոերթերի ընթացքում 91 անձ է բերման ենթարկվել
-
15:14
Ալեն Սիմոնյանը ներկա է եղել «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին
-
15:11
Զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան գործով կալանավորվել են համածառայակիցները
-
15:02
Շվեդիայի պատվիրակությունը կմեկնի Անկարա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը
-
15:01
ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն ռազմական համագործակցությունը խորացնելու և բիոլոգիական անվտանգության հարցեր
-
14:49
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
ԵՄ ԱԳ նախարարներին մայիսի 16-ին չի հաջողվի համաձայնեցնել Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոյի հարցերը. Բորել
-
13:04
Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք
-
12:48
Լիտվայի նախագահը կժամանի Հայաստան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:41
Պուտին-Փաշինյան հանդիպում. ի՞նչ ուշագրավ արձանագրումներ ունենք (տեսանյութ)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 3,6 կմ/ժ