ԵՐԵՎԱՆ -4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 826,15 դրամ ԱՐԾԱԹ - 274,02 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 988,69 դրամ

Ունենք աննախադեպ զորահավաքային պատրաստության և ԶՈՒ տարբեր ուղղություններով տեղաշարժերի ցուցանիշներ. Տոնոյան

Ունենք աննախադեպ զորահավաքային պատրաստության և միաժամանակ Զինված ուժերի տարբեր ուղղություններով տեղաշարժերի ցուցանիշներ: Այս մասին  ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հարցին, թե ինչպե՞ս է գնահատվում զորավարժությունների ընթացքը, հայտնում է Tert.am-ը

«Գնահատում եմ շատ բարձր, քանի որ ունենք աննախադեպ զորահավաքային պատրաստության և միաժամանակ Զինված ուժերի տարբեր ուղղություններով տեղաշարժերի ցուցանիշներ»,- ասել է պաշտպանության նախարարը և հավելեց, որ այս պահին կարող է միայն նշել, որ վերլուծություն է կատարվում, որը կներկայացվի կառավարությանը և ԱԺ համապատասխան հանձնաժողովում, ինչպես նաև փակ քննարկումներին:

«Վարչապետի ասածով, որ ընդամենը 24 ժամվա ընթացքում ՀՀ զինված ուժերի թվաքանակին հավասարազոր զորահավաքային ռեսուրս է ներգրավել, կսահմանափակվեմ»,- եզրափակել է նա:

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 78%
Քամի՝ 5 կմ/ժ
-4 C°
 
-6°   
18.01.2020
-2°   
19.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: