ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նրա ընտանիքում դժբախտություն էր պատահել ավելի վաղ. Փաշինյանը՝ Լուկաշենկոյի վաղ մեկնելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանից մի փոքր ավելի վաղ մեկնելու պատճառը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի հարցին՝ Փաշինյանը նշել է, որ վաղ մեկնելու պատճառը ընտանիքում տեղի ունեցած դժբախտությունն էր:

«Ցավոք սրտի նրա ընտանիքում որոշակի դժբախտություն էր պատահել ավելի վաղ: Սգո միջոցառում կար, որին նա պետք է մասնակցեր, այդ պատճառով մի փոքր վաղ մեկնեց Հայաստանից»,- ասել է Փաշինյանը:

Նշենք, որ օրերս երկարատև հիվանդությունից հետո  90 տարեկան հասակում մահացել է Ալեքսանդր Լուկաշենկոյի զոքանչը՝ Ելենա Ժելներովիչը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: