ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամփոփվել են «ARPA» ինստիտուտի նորարարության ամենամյա մրցույթի արդյունքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է «ARPA» (Analysis Research and Planning for Armenia,) ինստիտուտի կողմից իրականացվող  նորարարության ամենամյա մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում երիտասարդ գիտնականներին  հանձնվել են սերտիֆիկատներ, իսկ հաղթողներին շնորհվել են վկայագրեր: 

Նախարարը շնորհավորել է մրցանակակիրներին, նշել է, որ հրաշալի է, երբ կան գիտությամբ հետաքրքրվող և գիտությանն ու տեխնոլոգիական զարգացմանն աջակցող կազմակերպություններ ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։
Հակոբ Արշակյանի խոսքով` ամենակարևորը, որ կարելի է ակնկալել Սփյուռքից, գիտելիքի աջակցությունն է, որը, միավորվելով մեր երկրի գիտելիքի և գիտության հետ, կարող է շատ մեծ արդյունքներ գրանցել։
Նախարարը մի շարք օրինակներ է բերել գիտությունից դեպի ապրանքայնացում, առևտրայնացում շղթան Սփյուռքի օգնությամբ զարգացնելու հնարավորությունների, ներքին գիտական արդյունքը ճիշտ օգտագործելու վերաբերյալ,  բարձր է գնահատել «ARPA»-ի դերը Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։
Հակոբ Արշակյանը մրցույթի մասնակիցներին  մաղթել է նորանոր ձեռքբերումներ, կարևորել, որպեսզի նրանց  գաղափարները շարունակական լինեն,  և այնպիսի էկոհամակարգ ստեղծվի, որտեղ հնարավոր կլինի գիտությունից մինչև շուկա կապն ապահովելով` ստեղծել ինքնավերարտադրվող և ինքնաֆինանսավորվող ամբողջական մի շղթա։ 
Ինստիտուտի նախագահ Հակոբ Փանոսյանը նշել է մի շարք նորարարական գաղափարների մասին,  որոնք «ARPA»-ն ցանկանում է կյանքի կոչել Հայաստանում։ Նա հատկապես ընդգծել է նանոտեխնոլոգիական կենտրոն ստեղծելու, սահմանամերձ գյուղերում փոքր բիզնեսի զարգացմանն ուղղված գործունեության, գիտական հանդեսների հրատարակման նպատակների մասին։ 
Հակոբ Փանոսյանը նաև տեղեկացրել է, որ ֆիզիկայի հետազոտությունների կենտրոնին «ARPA»-ն նվիրել է բարձրակարգ սարքավորումներ։
«ARPA» ինստիտուտը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է Լոս Անջելեսում 1992թ. մի խումբ ամերիկահայ գիտնականների կողմից: Կազմակերպության գլխավոր նպատակն է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրթական, տնտեսական, քաղաքական, առողջապահական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության խթանումը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: