ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է կոնգրեսական Ֆրանկ Փալոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին:

Վարչապետը ողջունել է կոնգրեսականի այցը Հայաստան և Արցախ ու վստահություն հայտնել, որ այս այցն էլ ավելի կամրապնդի պարոն Փալոնի կապը հայ ժողովրդի հետ: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել կոնգրեսականի գործունեությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, հայկական հիմնախնդիրների բարձրաձայնման գործում: Վարչապետն անդրադարձել է նաև Կալիֆոռնիա կատարած իր այցին և վստահություն հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի մեր երկրի և ԱՄՆ խոշորագույն նահանագներից մեկի միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:

Կոնգրեսական Փալոնը նշել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ և մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացներով: Նա ընդգծել է, որ շարունակելու է ակտիվ ջանքերը երկու երկրների միջև հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու, Հայաստանին և հայ ժողովրդին իր ակտիվ գործունեությամբ աջակցելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգին, դրա իրականացման գործում ԱՄՆ կառավարության հետ գործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    18 C°
     
    23°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: