ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՕՊԵԿ գլխավոր քարտուղար. Ռուսաստանը կարող է վերացնել Իրանի և Սաուդյան Արաբիայի տարաձայնությունները

RBK

ՕՊԵԿ-ը հույս ունի, որ Ռուսաստանը և անձամբ Նախագահ Վլադիմիր Պուտինը կկարողանան օգնել Իրանի և Սաուդյան Արաբիայի տարաձայնությունների կարգավորմանը հանուն նավթի շուկայի կայունացման: Այս մասին ասել է ՕՊԵԿ գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարկինդոն՝ ռուսական էներգետիկ շաբաթի ընթացքում, փոխանցում է «Ռեգնում»-ը:

«Նախագահ Պուտինն, անկասկած, ավելինով է օժտված, քան պարզապես քաղաքական հեղինակությունը՝ ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև գլոբալ մասշտաբով: Մենք մեծ հույս ունենք, որ նա կկիրառի իր լավ որակները և կօգնի հաշտեցնել, հարթել տարբերությունները, որ գոյություն ունեն մեր որոշ անդամ երկրների միջև: Սա անհրաժեշտ է ոչ միայն աշխարհի կայունության շահերի շրջանակում, այլև այն նպատակով, որ ՕՊԵԿ-ը կարողանա հետագայում ևս հաջողությամբ որոշումներ ընդունել շուկայի շահերի շրջանակում»,- նշել է նա:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտնել է Ռուսական էներգետիկ շաբաթի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին և հայտարարել, որ դրանից հետո ինքը ոգեշնչվել է: «Վլադիմի Պուտինի հետ անչափ արգասաբեր զրույց ունեցանք: Նրա հետ հանդիպելը միշտ մեծ պատիվ է ու վայելք: մենք՝ ՕՊԵԿ-ը և ՕՊԵԿ+-ը ՌԴ նախագահին շատ ենք հարգում ու գնահատում: Նա միշտ կողմ է մեր համագործակցությանը Ռուսաստանի գլխավորությամբ ՕՊԵԿ-ի մեջ չմտնող արտադրող երկրների հետ: Եվ նա առաջնորդություն է ապահովում, որի կարիքը մենք լրջորեն ունենք, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրադրությունում: Մի խոսքով՝ հանդիպումն անչափ արդյունավետ էր, և ես դրանից հետո ոգեշնչվել եմ»,- նշել է Բարկինդոն:

Սեպտեմբերի 14-ին սաուդյան ազգային նավթային ընկերություն Saudi Aramco-ի 2 ամենախոշոր ձեռնարկությունները հարձակման էին ենթարկվել դրոնների կողմից: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էին եմենյան «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հուսիները, որոնք հայտարարել էին դիվերսիայի ժամանակ պայթուցիկով լցոնված 10 անօդաչու թռչող սարք  օգտագործելու մասին:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: