Հայաստանը ներառվել է ՏՀԶԿ/OECD oտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել աշխատաժողով, որի ընթացքում Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության մասնագետները (ՏՀԶԿ/OECD) ներկայացրել են ՏՀԶԿ oտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) կարգավորումների սահմանափակման ինդեքսը, որում ներառվել է նաև Հայաստանը:
Աշխատաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը և ՏՀԶԿ Եվրասիայի բաժնի ղեկավար Ուիլյամ Թոմփսոնը։
«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ մեր համագործակցությունը սկսվել է դեռևս 2014 թվականին, երբ ՏՀԶԿ Մրցունակության ծրագրի առաջին կլոր սեղանի ընթացքում Հայաստանը ներառվեց ՏՀԶԿ Եվրասիական մրցունակության ծրագրի բարեփոխումների ուսումնասիրությունների ծրագրում և սկիզբ դրվեց ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված ուսումնասիրությունների (peer review) մեկնարկին: Համատեղ աշխատանքի արդյունքում լույս է տեսել ՀՀ կատարված մրցունակության բարեփոխումների փորձագիտական գնահատման վերաբերյալ երկու զեկույց` «Անդրազգային ընկերությունների ներգրավում և Հայաստանի ՓՄՁ-ների միջև կապերի ստեղծում շինարարական նյութերի ոլորտում» և «Հայաստանի ՓՄՁ-ները համաշխարհային արժեքի շղթային կապակցելը. անդրադարձ ագրոբիզնեսին»: Ցանկանալով շարունակել համագործակցությունը, մենք նախաձեռնեցինք ՏՀԶԿ օտարեկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսում Հայաստանն ընդգրկելու գործընթացը: Հայաստանի ներառումը այս ինդեքսում հնարավորություն կտա բարելավել ներդրումային միջավայրի կարգավորումների շրջանակը, անցկացնել համեմատականներ ինդեքսում ներառված երկրների հետ ներդրումների նկատմամբ առկա սահմանափակումների մասով, գնահատել առկա սահմանափակումների պոտենցիալ ազդեցությունն օտարերկրյա ուղղակի ներդրումների նկատմամբ, գտնել ներդրողների համար կարգավորումները ավելի պարզ, իսկ ներդրումային օրենսդրությունը` ավելի բաց դարձնելու ճանապարհներ», - իր խոսքում նշել է նախարարի տեղակալ Արման Հովնանյանն իր խոսքում:
«Նշանակալի է այն հանգամանքը, որ Հայաստանն, ներառվելով այս ինդեքսում, ի սկզբանե զբաղեցրել է բավականին բարձր դիրք՝ հայտնվելով առաջին տասնյակում, ինչը վկայում է այն մասին, որ առկա սահմանափակումները ՕՈՒՆ նկատմամբ մեծաքանակ չեն և Հայաստանի ներդրումային դաշտը բավականաչափ ազատականացված է», - ավելացրել է էկոնոմիկայի փոխնախարարը։
ՏՀԶԿ ՕՈՒՆ կարգավորումների սահմանափակման ինդեքսում ներկայումս ներառված են ՏՀԶԿ բոլոր անդամ երկրները և մոտ երեք տասնյակ ոչ անդամ երկրներ՝ ներառյալ G20 անդամները:
Ինդեքսը գնահատում է երկրի սահմանափակումների մակարդակը երկրի օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների միջավայրում, այն ներառում է 22 ոլորտ` գյուղատնտեսություն, արդյունաբերություն, էլեկտրականություն, մշակող արդյունաբերություն և հիմնական ծառայությունները՝ տրանսպորտ, շինարարություն, մատակարարում, կապ, անշարժ գույք, ֆինանսական և մասնագիտական ծառայություններ:
Աշխատաժողովի ընթացքում ՏՀԶԿ Ներդրումային քաղաքականության վերանայման ղեկավար Ստեֆեն Թոմսենը ներկայացրել է Հայաստանի` ՏՀԶԿ oտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսի արդյունքները, խոսել ներդրումային միջավայրի բարելավման և հեռանկարների մասին և պատասխանել աշխատաժողովի մասնակիցների հարցերին։
Աշխատաժողովին մասնակցել են պետական շահագրգիռ կառույցների, հասարակական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
այլ նյութեր այս թեմայով
- 2019 թվականին Հայաստանի պետական բյուջեն 89 մլրդ դրամով գերակատարվել է. Փաշինյան «Եթե վիճակագրական տվյալները սխալ լինեին կամ հորինված, ապա այդ փողը չէր լինի: Հարց կառաջանար՝ այդ դեպքում դրանք...
- Վերադարձ 2017թ.-ի տնտեսական աճի ցուցանիշին. տնտեսական հեղափոխությու՞ն Առաջինն ու ամենակարևորը, փաստորեն, Հայաստանը նախորդ իշխանության ղեկավարարության ներքո, 2017թ., ունեցել է շատ կայուն...
- Դիլիջանում ընթանում է 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը Համաժողովի անցկացման ազդեցությունը հայկական բարձր տեխնոլոգիական միջավայրի զարգացման և Հայաստանն աշխարհին ներկայացնելու...
- Անշարժ գույքի կադաստրային և շուկայական արժեքների մոտարկում. գույքահարկը կբարձրանա Հայտարարվում է, որ խնդիրը շքեղ առանձնատներn, այնպիսիք, որոնք գրանցված են շատ ցածր կադաստրային արժեքներով, հարկային...
- «Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշները. «B+»-ից դարձել է «BB-»՝ «կայուն» հեռանկարով Արտարժույթով և ազգային արժույթով կարճաժամկետ պարտավորություններ թողարկողի սուվերեն վարկանիշը վերահաստատվել...
-
16:44
Վրիպակ է եղել. Նաղդալյանը` Մնացականյանի ելույթի հայերեն և անգլերեն տարբերակների անհամաձայնության մասին
-
16:17
Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
-
16:05
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակակիր Տակեո Կանադեին
-
15:58
Երևանում սպասվում են Ամանորի և Սուրբծննդյան աննախադեպ միջոցառումներ. քաղաքապետարան
-
15:53
2019 թվականին Հայաստանի պետական բյուջեն 89 մլրդ դրամով գերակատարվել է. Փաշինյան
-
15:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:02
Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի առաջնայնությունները
-
14:58
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
-
14:40
Իսրայելը նոր հրթիռային շարժիչ է փորձարկել
-
13:17
Հայաստանի տնտեսական աճը ամենաբարձրն է եղել հետխորհրդային տարածքում. Նիկոլ Փաշինյան
-
12:16
Կիպրոսը Հաագայի միջազգային դատարան է դիմել՝ ընդդեմ Թուրքիայի
-
11:47
2018-ի մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք. Փաշինյան
-
10:19
Հայոց ցեղասպանության բանաձևը չի ընդգրկվել ԱՄՆ Սենատի օրակարգում
-
09:31
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
21:47
Վարչապետ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին
-
21:32
ԼՂ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ. ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել
-
20:48
Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը
-
19:14
Ղազախական ակնարկը հայկական բիզնեսին
-
19:11
Կարո Փայլանը Թուրքիայի ՊՆ-ից պահանջել է պատասխանել ՀՀ-ի դեմ ռազմական գործողության պլանի վերաբերյալ մի շարք հարցերի
-
18:55
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան փետրվարին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:58
Բոլիվիայում ցույցերի արդյունքում տուժել է ավելի քան 383 մարդ
-
19:20
Մի շարք հարթակներում Հայաստանի տնտեսությանն առնչվող դրական կանխատեսումներն այս պահի դրությամբ շատ փխրուն են
-
15:28
Ռուսաստանը Արցախյան հակամարտության կարգավորման սեփական տարբերակն է առաջ մղում
-
17:15
Գանան դարձել է 16-րդ երկիրը, որը հետ է կանչել Կոսովոյի անկախության ճանաչումը
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
09:21
Բոլիվիացի զինվորականներն առաջարկել են Մորալեսին հրաժարական տալ
-
10:25
Չինաստանը գտնում է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Իրանի hանդեպ ճնշումից
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
12:33
Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է միաժամանակ չեղարկեն որոշ գործող տուրքեր. Պեկին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
Խոնավություն՝ 66%
Քամի՝ 4 կմ/ժ