ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի գործողությունը Սիրիայի հյուսիսում խոչընդոտում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին. Պենտագոն

Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունը խոչընդոտներ է ստեղծում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար և հանգեցրել է այդ խմբավորման՝ կալանքի տակ գտնվող բազմաթիվ զինյալների ազատման: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ էսփերի՝ հոկտեմբերի 14-ին տարածած հայտարարության մեջ:

«Չնայած ԱՄՆ-ի ու միջազգային հանրության առարկություններին ու նախազգուշացումներին, Թուրքիայի նախագահը հրաման տվեց Սիրիայի հյուսիս միակողմանի ներխուժման մասին, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, ավերածությունների, մեծ թվով փախստականների, անվտանգության մակարդակի իջեցման և ամերիկացի զինվորականների համար հավելյալ սպառնալիքի»,- նշել է նա:

«Թուրքիայի միակողմանի գործություններն ավելորդ էին ու չմտածված: Նախագահ էրդողանը լիակատար պատասխանատվություն է կրում հետևանքների համար, այդ թվում՝ ԻՊ-ի հնարավոր վերածնման, հնարավոր ռազմական հանցագործությունների և սաստկացող հումանիտար ճգնաժամի համար: Մեր երկրների հարաբերություններին նույնպես վնաս է հասցվել» - նշել է Պենտագոնի ղեկավարը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: