ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 25 382,59 դրամ ԱՐԾԱԹ - 281,93 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 765,37 դրամ

«Անիրավաչափ և անհամամասնական». գնահատական ԵԽԽՎ-ից Ադրբեջանի հասցեին

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` (ԵԽԽՎ) Ադրբեջանի վերաբերյալ զեկուցողներն անհանգստացած են Բաքվում ոստիկանության կողմից չարտոնված հանրահավաքի ցրման ժամանակ կիրառված ուժի առնչությամբ և կոչ են արել ազատ արձակել ակցիայի ժամանակ կալանավորվածներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կոչ ենք անում իշխանություններին հանել խաղաղ ցույցերի սահմանափակումները, ազատ արձակել բոլոր անօրինական կալանավորվածներին և հետաքննել ենթադրյալ խոշտանգումների և ոչ ճիշտ վերաբերմունքի դեպքերը»,- ասվում է Շտեֆան Շենահի (Ավստրիա) և Ռոջեր  Գեյլի (Մեծ Բրիտանիա) հայտարարությունում, որոնք ոստիկանության գործողություններն անվանում են «անիրավաչափ և անհամամասնական»։

«Այս տխուր իրադարձությունները պետք է դիտարկել հավաքների ազատության շարունակվող խախտումների և սահմանափակումների (առավել ընդհանուր) իրադրության համատեքստում, որոնք խոչընդոտում են կառավարության քննադատների և հակառակորդների գործունեությանը»,- գրում են պատգամավորները։

 


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 4 կմ/ժ
4 C°
 
  12° 
29.02.2020
  10° 
01.03.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: