ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանում կանցկացվի «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդեսը»

Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը և Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության հիմնած Դեղերի արտահանումը խթանող խորհուրդը (PHARMEXCIL-Pharmaceuticals Export Promoution Council) նոյեմբերի 10-13-ը Երևանում կանցկացնեն «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը, փոխանցում է news.am գործակալությունը:

Համաժողով-ցուցահանդեսին կներկայացվեն Հնդկաստանի դեղագործության ոլորտի հետ գործարար կապերի հաստատման հեռանկարները, այդ երկրում ոլորտի ձեռքբերումները և օրենսդրական կարգավորումները, կկայանան B2B ձևաչափի հանդիպումներ ոլորտի հնդկական առաջատար 23 ընկերությունների և հայկական ընկերությունների միջև։

Հնդկաստանը ջեներիկ դեղամիջոցների խոշորագույն մատակարարն է աշխարհում, զբաղեցնելով համաշխարհային մատակարարումների ծավալի 20%-ը: Երկիրն ունի 3000 դեղագործական ընկերություն, որոնց հզոր ցանցը ունի ավելի քան 10,500 արտադրական օբյեկտ: Արտադրության արժեքը Հնդկաստանում կազմում է ԱՄՆ-ի արժեքի գրեթե մեկ երրորդը, իսկ Եվրոպայում՝ գրեթե կեսը:

Հնդկաստանը 60 000 ջեներիկ ապրանքանիշի աղբյուր է 60 բուժական կատեգորիաների մեջ և արտադրում է ավելի քան 500 տարբեր Ակտիվ դեղագործական բաղադրիչներ (API): Ջեներիկ դեղերի արտահանումը Հնդկաստանի ուժեղ կողմերից է: 2017-18-ին դեղագործական արտադրանքի արտահանումը կազմել է 17.27 մլրդ դոլար:

Նախատեսվում է, որ հնդկական դեղագործական շուկան մինչև 2020 թվականը կհասնի 55 միլիարդ դոլարի:

PHARMEXCIL-ի պատվիրակության առաջին այցը Հայաստան կայացել է 2011թ. մարտին։ Այցի շրջանակներում կազմակերպված համաժողով-ցուցահանդեսի արդյունքներով հնդկական դեղ արտադրող և հայկական ներմուծող և դեղատնային գործունեություն ծավալող ընկերությունների միջև կնքվել են բազմաթիվ պայմանագրեր, ինչի շնորհիվ զգալիորեն մեծացել է Հայաստան հնդկական առաջատար դեղագործական ընկերությունների արտադրանքի ներմուծման ծավալը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    06.10.2024
       
    07.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: