ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ն նպատակահարմար չի դիտարկում Չմիավորման շարժման գագաթաժողովին իր մասնակցությունը. որքանո՞վ է նման կեցվածքն օբյեկտիվ և արդարացված

Հոկտեմբերի 25-26-ը Բաքվում կանցկացվի Չմիավորման շարժման գագաթաժողովը: Հայաստանը, ով կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ, այս անգամ հրաժարվել է մասնակցել գագաթաժողովի աշխատանքներին՝ նշելով, որ մասնակցությունը նպատակահարման չի դիտարկում: Անշուշտ, Հայաստանի մասնակցությունը կարող էր ոչ նպատակահարմար համարվել, եթե, օրինակ, Բաքվում կայանալիք գագաթաժողովին չմասնակցեին նաև դիտորդի կարգավիճակ ունեցող մյուս 16 պետությունները, կամ հատուկ վերաբերմունք ցույց տալու նպատակով մի շարք պետություններ հրաժարվեին Բաքու մեկնելուց, կամ անվտանգության երաշխիքների պահանջով հայկական կողմի դիմումին ադրբեջանական կողմը բավարարող պատասխան տված չլիներ: Բայց այսօր չունենք նման իրավիճակ, և, ըստ էության, հայկական կողմը ոչ նպատակահարմար է դիտարկում  Չմիավորման շարժման գագաթաժողովին իր մասնակցությունը զուտ այն պատճառով, որ միջոցառումը տեղի է ունենում Ադրբեջանում:

Այս պարագայում մի շատ տրամաբանական հարց է առաջանում. իսկ որքանո՞վ է նման կեցվածքը օբյեկտիվ և արդարացված: Ի վերջո, Հայաստանն այս կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ է ձեռք բերել առաջին հերթին այն նպատակով, որ կարողանա իր շահերն ու մոտեցումները պաշտպանել մի կազմակերպությունում, որի անդամ չի հանդիսանում: Եվ նման փորձ մենք ունեցել ենք: Դրանցից մեկը, օրինակ, դեռ 2012-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթն էր Չմիավորման շարժման՝ Եգիպտոսում կայացած գագաթաժողովի ընթացքում: Նալբանդյանի ելույթը պատասխան էր ադրբեջանական կողմի հայտարարություններին և հնարավորություն էր ևս մեկ անգամ ներկայացնելու հայկական կողմի դիրքորոշումը արցախյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում: Այսօր մենք ևս ունենք նման հնարավորություն, բայց «նպատակահարմար չենք դիտարկում» դրանից օգտվելը: Սա, իհարկե, մտահոգիչ է: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ադրբեջանական կողմը հմտորեն օգտագործեց վերջին երկու միջոցառումները՝ Վալդայի բանավեճի ակումբը և Թյուրքալեզու պետությունների գագաթաժողովը, ներկայացնելու սեփական մոտեցումները, անելու «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան» ոճի հայտարարություններ, հավակնություններ հայտնելու արդեն ՀՀ տարածքների նկատմամբ և այս ամենին հայկական կողմը պատասխանելու հնարավորություն պարզապես չուներ. մենք հրավիրված չէինք Վալդայի բանավեճի ակումբի քննարկումներին և, իհարկե, ներկայացված չենք Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունում: Կօգտագործի՞ պաշտոնական Բաքուն Չմիավորման շարժման գագաթաժողովը հերթական անգամ իր դիրքորոշումը թելադրելու համար՝ անշուշտ: Եվ մենք, որ ունենք հնարավորություն ներկա լինելու և արժանի պատասխան տալու, պարզապես հրաժարվում ենք գագաթաժողովին մասնակցելուց, որովհետև «նպատակահարմար չենք դիտարկում»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: